>

Ի դեպ, այս օրերին մենք հիշում ենք սրանից 4 տարի առաջ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, մեծարում ենք ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին ու հարգում նրաց հիշատակը:




Քոչարյանի զոհերը

նկատենք սակայն, որ պատերազմից չորս տարի անց դեռ ամբողջությամբ ու խորությամբ հստակեցված չեն այդ պատերազմի բազմաթիվ հանգամանքներ: Արդյոք հայկական կողմը տեղեկություններ ունեցել է նախապատրաստվող հարձակման մասին, արդյոք այդ հարձակումը Ադրբեջանի ինքնուրույն ու ինքնագլուխ որոշումն էր, թե երրորդ կողմից վառվել էր «կանաչ լույսը», ինչ ակնկալիք ուներ Բաքուն հետագա զարգացումների մասով, ինչպես, ինչի հաշվին Բաքուն ձախողեց իր պլանը, ի վերջո ինչքան տարածք է զիջվել հակառակորդին եւ այլն:




Այս շարքն իհարկե շատ երկար է ու հենց այս հարցերն ուսումնասիրելու ու պարզաբանելու համար էլ ստեղծվել է ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Գիտենք, որ հանձնաժողովն աշխատում է, որ նախապես սահմանված ժամանակահատվածը երկարացվեց, գիտենք, որ նախկին իշխանության պատասխանատուներ, զինվորականներ են հրավիրվում, գիտենք, որ հրավիրյալներից Յուրի Խաչատուրովը չի ընդունել այդ հրավերը, գիտեինք, որ մտադրություն կար գրավիրել նաեւ Սերժ Սարգսյանին, չգիտենք, թե արդյոք Խաչատուրովի հրաժարվելուց հետո հանձնաժողովում դեռ հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը կներկայանա ու կպատասխաանի իրենց հարցերին:


ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Ու մինչ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը գաղտնիության պայմաններում, նպատակահարմար չհամարելով հրապարակել անգամ միջանկյալ արդյունքներ, նախօրեին ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսները բոլոր այն մարդիկ են, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին հանգուցային պաշտոններ են զբաղեցրել Հայաստանում եւ Արցախում։

Նրանք պատմում են եղելությունը սկզբից մինչեւ վերջ: Ֆիլմի ցուցադրմանը հաջորդում են արձագանքները, հատկապես նախկինների ճամբարից, այն մասին, թե ֆիլմը լույս է սփռել իրականության վրա, որ այն ավելի մեծ հաշվետվություն է, քան այն անհասկանալի «զբաղմունքը», որը ծավալել է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովը, եւ որ այս ֆլիմից հետո, միայն կիսագրագետներն ու դիլետանտ մանիպուլյատորները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները։Սպասենք քննիչ հանձնաժողովի արձագանքին:


Գնդակը նրանց դաշտում է:

Сообщение Ի դեպ. Ապրիլյան պատերազմի, այդ պատերազմի մասին պատմող ֆիլմի ու ԱԺ հանձնաժողովի աշխատանքի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->