>

Ռուսաստանը ապրիլի չորսի կեսգիշերից դադարեցնում է բոլոր տեսակի ավիաթռիչքները, ներառյալ նաեւ նրանք, որոնցով իր քաղաքացիներին էր հետ վերադարձնում հայրենիք։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ մարտի 27-ից Ռուսաստանն արդեն դադարեցրել էր ռեգուլյար եւ չարտերային չվերթները,




Քոչարյանի զոհերը

բացառություն սահմանելով միայն իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, հումանիտար, բեռնափոխադրումների եւ փոստային եւ սանիտարական թռիչքները։





Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթոց» օդանավակայանում:

Ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանն ուղիղ եթերում զրուցում է ուղեւորների հետ եւ պատմում, թե ինչ է կատարվում այնտեղ.

«Եկել ենք օդանավակայան, բայց մեզ ոչ մեկ չի դիմավորում, ասում են՝ թռիչքը չկա, բայց Ռուսաստանից ասում են՝ կա։ Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»։


Ավելի ուշ քաղաքացիներից մեկի եւ ոստիկանի միջեւ վեճ է սկսվել, որի ընթացքում քաղաքացին վիրավորանքներ է սկսել հնչեցնել ոստիկանի հասցեին։ Վեճ է սկսվել նաեւ, երբ ավիաընկերության ներկայացուցիչը մոտեցել է եւ ասել, որ հիմա ինքնաթիռը գալու է ուղեւորներին իջեցնի եւ դատարկ հետ գնա Ռուսաստան, քանի որ Ռուսաստանը չի ընդունում իրենց.

«Փողերս հետ տվեք, ես գնում եմ, խի՞ եք ծախում տոմսերը, համ փողը չեն ուզում տան, համ չեն թողում գնանք։ Տեղեկացրեք, որ հենց հիմա ժողովուրդը մտնում է պալասա ու թույլ չի տալիս, որ այդ ինքնաթիռն իջնի»,- ասում է զայրացած քաղաքացին։


Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։

«Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով։

Մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքէջում նշված է, որ ուղևորները պետք է դիմեն ավիաընկերությանը:

Сообщение Ուշադրություն․ Ռուսաստանն ապրիլի 4-ի կեսգիշերից դադարեցնում է բոլոր ավիաթռիչքները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->