>

Կոճապղպեղը շատ հայտնի բույս է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, սակայն ներկայումս տարածված է ամբողջ աշխարհում։ Կոճապղպեղի արմատը հաճախ օգտագործվում է որպես համեմունք ուտեստներում, քաղցրավենիքի և նույնիսկ ըմպելիքների մեջ։

Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։

Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։

Սակայն բացի համեղ լինելուց, այն նաև օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։




Քոչարյանի զոհերը

Պայքարում է քաղցկեղի դեմ


Կոճապղպեղը շատ ավելի արդյունավետ, արագ ու ապահով կերպով է ոչնչացնում ձվարանների քաղցկեղի բջիջները, քան քիմիոթերապիայի համար նախատեսված դեղամիջոցները։




Բացի այդ, այն նաև նվազեցնում է հաստ աղիքի բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Նվազեցնում է բորբոքումները

Կոճապղպեղը պարունակում է մի միացություն՝ գինգերոլ, որը շատ օգտակար է բորբոքային գործընթացների դեպքում։ Բացի այդ, այն մեղմացնում է մկանային ցավերով ու արթրիտով տառապող հիվանդների ցավերն ու նվազեցնում այտուցվածությունները և շատ օգտակար է ճարպակալմամբ, շաքարային դիաբետով ու Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց համար։

Կանխում է թթվային տեղատվությունը

Կոճապղպեղում պարունակվող միացությունները գործում են 6 անգամ ավելի լավ, քան դեղամիջոցները, որոնք կկօգնեն այս խնդրի դեպքում, սակայն կբարձրացնեն ստամոքսի խոցի կամ քաղցկեղի առաջացման հավանականությունը։


Օգնում է առավոտյան ինքնազգացողության վատացման դեպքում

Երբ հարցը հղի կանանց է վերաբերում, ապա անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ որևէ դեղամիջոց կամ դեղաբույս օգտագործելուց առաջ։ Որոշ կանանց հավաստմամբ՝ կոճապղպեղն օգնում է ազատվել սրտխառնոցից ու փսխումից։ Սովորաբար այն նշանակվում է 200 մգ չափաբաժնով դեղահաբերի տեսքով, որոնք անհրաժեշտ է ընդունել 4 ժամը մեկ։

Մեղմացնում է կոկորդի ցավն ու հազը

Կոճապղպեղը հազի ու նշիկաբորբի(անգինա) բուժման ամենատարածված տնական միջոցն է։ Անհրաժեշտ է մեղրը, կոճապղպեղի արմատի ու կիտրոնի մի քանի շերտն ավելացնել եռացրած ջրին և խմել՝ կոկորդի ցավը մեղմացնելու և քթի փակվածությունից ազատվելու համար։

Բարելավում է մարսողությունն ու կանխում փորափքանքը

Ստամոքսի խանգարման դեպքում կարելի է կոճապղպեղի արմատի մի քանի կտորին ավելացնել ջուր, եռացնել մի քանի րոպե և մի փոքր սառելուց հետո քաղցրացնել մեղրով։ Մետեորիզմի՝ փորափքանքի դեպքում անհրաժեշտ ընդունել այս միջոցն օրական 3 անգամ 250-500 մգ։

Մեղմացնում է գլխացավերը


Միգրենի դեպքում շատ արդյունավետ կլինի կոճապղպեղի, կայենյան պղպեղի և անանուխի համադրությունը։ Անհրաժեշտ է մի պտղունց կայենյան պղպեղին, մի թեյի գդալ չորացրած անանուխին ու մի կտոր կոճապղպեղին ավելացնել ջուր և խառնուրդը եռացնել։ Թուրմը կարելի է քաղցրացնել մի փոքր մեղրով։

Մեղմացնում է ատամի ցավը

Ատամի ցավի դեպքում կարելի է հում կոճապղպեղով տրորել լնդերը և շատ շուտով տհաճ զգացողությունները կմեղմանան։

Խթանում է արյան շրջանառությունը

Անհրաժեշտ է 50 գրամ կոճապղպեղի արմատը քերիչով մանրացնել, մառլյայի օգնությամբ քամել հյութը և ավելացնել 4-5 լիտր տաք ջրին։ Ստացված լուծույթը ախտահարված հատվածներին քսելու դեպքում այն կքայքայի կուտակված թունավոր նյութերը։

Կոճապղպեղի օգտակար հատկություններից ևս մի քանիսը.

· Կանխում է սրտխառնոցն ու փսխումը վիտահատություններից հետո։ Հարկավոր է պարզապես մի կտոր կոճապղպեղ ծամել։

· Մկանային լարվածության դեպքում կարելի է պատրաստել կոճապղպեղով ու քրքումով մածուկ և օրական 2 անգամ քսել ախտահարված հատվածներին։

· Բացի այդ, առավոտյան մեկ բաժակ կոճապղպեղով ջուր խմելը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։

Сообщение Կոճապղպեղի (իմբիր) ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->