>

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում: Այս մասին քիչ առաջ ահազանգեցին InfoPort-ի խմբագրություն զանգահարած ձեռնարկության աշխատակիցները: Նրանց խոսքով` վարակվածը առաքիչներից մեկն է, որը հիմա գտնվում է հիվանդանոցում:


DAROINK







Քոչարյանի զոհերը

Նրա հայրն ու մայրն էլ աշխատել են սննդային արտադրամասում և որդու հիվանդանալուց հետո էլ, մինչև պարզ է դարձել նրա կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, դեռ որոշ ժամանակ հաճախել են աշխատանքի: Սակայն երեկ երեկոյան արդեն ամուսիններին մեկուսացրել են Ծաղկաձորի առողջարաններից մեկում:


Հիմա ձեռնարկության աշխատակիցները խուճապի մեջ են, վախենում են իրենք էլ վարակված լինեն, մինչդեռ «Դարոինկի» սեփականատերը դեռ չի պատրաստվում դադարեցնել արտադրական գործընթացը:


Сообщение Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->