>

Գայա Արզումանյանը իր էջում գրել է .




Քոչարյանի զոհերը

«Իսկ դուք նկատե՞լ եք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված արդեն 20 օր է ի՞նչ կալանավայրերում արգելված են հարազատների կողմից որեւէ հանձնուքների ընդունումը (սննդի եւ այլն), բայց որեւէ բունտ կամ բողոքի ակցիա չի եղել։ Կհարցնեք է հետո ի՞նչ։




Ցանկացած մեկը, ով որեւէ կերպ մինչեւ հեղափոխությունը առընչվել է կալանավայրերի հետ գիտի, որ տասնյակ տարիներ դատապարտյալները ապրել են բացառապես հարազատների կողմից բերված սննդի շնորհիվ, որովհետեւ պետության կողմից տրված սնունդը մեղմ ասած լավը չի եղել, իսկ հիմա ի շնորհիվ սննդի նոր համակարգի, ո

րը գործում է գրեթե բոլոր կալանավայրերում, որակով սնունդ են տալիս, ինչը բնորոշ է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որովհետեւ անկախ կատարած հանցանքից մարդը արժանապատիվ պետք է կրի իր պատիժը, էլ չեմ ասում, որ նրանցից մեծ մասը նախկին ռեժիմի դատական համակարգի զոհերն են։


Ահա հենց այսպիսի դրվագներում է թաքնված հեղափոխության երբեմն չերեւացող պտուղները, իսկ պարոն Էդմոն Մարուքյանը իհարկե նման երեւույթների մասին խոսելու համար ուղիղ եթեր չի մտնի ու չի ասի, բայց ախր նա որպես նախկին իրավապաշտպան քաջատեղյակ է այն ամենին ինչ կատարվել է հեղափոխությունից առաջ կալանավայրերում եւ հիմա,

փոխարենը նրա խմբակցությունից Անի Սամսոնյանը առիթը բաց չի թողնում կիսամանիպուլյատիվ ելույթներով ԱԺ ամբիոնից խոսել կալանավայրում եղած որեւէ միջադեպից եւ իհարկե այդ ելույթներին զարմացած հայացքով կհետեւի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամորներից Նուբարաշեն ՔԿՀ – ի նախկին պետը ում օրոք ՔԿՀ – ում ոչ մեկ անգամ են եղել մեծ բունտեր ։


Վերջում կցանկանայի նշել, որ այս համաճարակով պայմանավորված երեւի բոլոր երկրների ընդդիմությունները միավորվել են իշխանությունների հետ, որպեսզի հաղթահարեն, իսկ մեզ մոտ կարծես հակառակ պատկերն է»

Сообщение Սատանան մանրուքների մեջ է . Գայա Արզումանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->