>

Բնական խնձորի քացախը, շնորհիվ իր բաղադրության, օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն արդյունավետ կերպով բուժում է էկզեման, քանի որ օժտված է ՝

• Բետա-կարոտինով, որը նպաստում է բջիջների թարմացմանը

• Կալիումով, որը կարգավորում է մաշկի рН-ն ու կանխում է ալերգիկ ռեակցիաները

• Վիտամիններով և կենսականորեն կարևոր էլեմենտներով(մասնավորապես՝ երկաթ, մագնեզիում, նատրիում, ծծումբ, կալցիում, ֆոսֆոր և պեկտին), որոնք բարձրացնում են իմունիտետը:

• Քացախը հարուստ է նաև կաթնաթթվով, քացախաթթվով ու խնձորաթթվով, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն, ախտահանում և անգամ ոչնչացնում են սնկերը: Այդ պատճառով այն բավականին արդյունավետ կեպով օգնում է ազատվել էկզեմայի ժամանակ առաջացած չոր մաշկի քորից ու գրգռվածությունից:




Քոչարյանի զոհերը

Այն օգնում է նաև թեթևացնել մարդու վիճակը նեյրոդերմիտի և փսորիազի դեպքում:

Կարևոր նախազգուշացում. Խնձորի քացախը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել խիտ վիճակում: Նախքան օգտագործելը այն հարկավոր է միշտ բացել ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ:


2-րդ կարևոր նախազգուշացումը. Բնական խնձորի քացախի թնդությունը 4-5% է, իսկ սինթետիկ քացախինը` 7- 10 %:




Եվս մեկ փաստ, որով հնարավոր է որոշել խնձորի քացախի բնական լինելը:Բնական խնձորի քացախը միշտ ուենում է մի փոքր նստվածք, դա բնական է և անգամ լավ:

Քացախը օգտագործելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս համոզվել, որ այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ջրով բացված քացախով թրջել ձեռքի մաշկի որոշ հատվածներ ու այդպես թողել 10-ից 15 րոպե: Ալերգիկ ռեակցիաների բացակայության դեպքում կարելի է այն օգտագործել դեմքի դիմակների պատրաստման համար:

1. Պիգմենտային գունակներ, պզուկներ ու կորիակներ

Խնձորի քացախը շատ լավ օգնում է գունաթափել մեծ պիգմենտային գունակները, ինչպես նաև ախտահանում է բորբոքված ճարպային գեղձերն ու պայքարում է արդեն հայտնված պզուկների դեմ և կանխում նրանց հետագա զարգացումը:

Եթե ամեն օր հնարավոր լինի դեմքը լվանալ քացախաջրով, ժամանակի ընթացքում արդեն նկատելի կլինի, որ տարիքային պիգմենտային գունակները փոքրանում ու ավելի բաց են դառնում:

Արդյունավետության ուժեղացման համար խորհուրդ է տրվում բամբակյա դիսկը թրջել քացախաջրի մեջ ու դնել դեմքի վրա` 20-ից 30 րոպե, որից հետո դեմքը լվանալ մաքուր ջրով: Օրական 2 անգամ այդ պրոցեդուրայի կրկնման արդյունքում, հնարավոր կլինի արդեն կես ամսից հասնել արդյունքի:


2. Կնճիռները

Օրական 2 անգամ նոսրացրած քացախով դեմքը լվանալու դեպքում հնարավոր կլինի զգալիորեն բարձրացնել մաշկի տոնուսն ու անգամ ազատվել մանր կնճիռներից:Նման պրոցեդուրաներից հետո հարկավոր է միշտ դեմքը լվանալ մաքուր ջրով:

3. Մաշկի չորություն կամ յուղոտություն

Դեմքի մաշկի չորությունից և ճարպային ավելցուկից ազատվելու համար խորհուրդ է տրվում դեմքի մաշկն ամեն օր լվանալ քացախաջրով, քանի որ խնձորի քացախը կարգավորում է մաշկի рН-ը:

Կարևոր նախազգուշացում

Խնձորի քացախի ցանկացած օգտագործումից հետո հարկավոր է անպայման մաշկը պաշտպանել հագուստով ու արևայրուքի համար նախատեսված քսուքներով, քանի որ կարող են առաջանալ ֆոտոքիմիական այրվածքներ:

Էկզեմայից և մաշկային մի շարք հիվանդություններից առաջացած քորի թեթևացման համար բաղադրատոմսեր


Արտաքին օգտագործման դեպքում

2 թ/գ խնձորի քացախը` 1 բաժակ ջրում: Էկզեման թրջել այդ խառնուրդով ու թողնել որ այն ներծծվի: Զգայուն մաշկի դեպքում կարելի է օգտագործել 1 թ/գ քացախը` 1 բաժակ ջրում:

Քացախով վաննա

½ բաժակ քացախը խառնել վաննայի ջրի հետ: 15 րոպե վաննա ընդունել, որից հետո չորացնել մաշկն ու քսել խոնավեցնող քսուք:Կրկնել ամեն օր, մինչև որ էկզեման անցնի:

Ներքին օգտագործում

Քացախի ներքին օգտագործումը շատ օգտակար է օրգանիզմի սնուցման համար:Սակայն այս դեպքում շատ կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակն ու այն չչարաշահել, հակառակ դեպքում այն կարող է վնաս պատճառել օրգանիզմին:

1 օրվա անհրաժեշտ չափաքանակը համարվում է 2-ից 3 թեյի գդալ նոսրացրած քացախը:

Իսկ ինչպես է այն անհրաժեշտ խմել

1 բաժակ ջրի մեջ կարելի է լուծել 1 թ/գ խնձորի քացախ, որին կարելի է ավելացնել 1 թ/գ մեղր կամ մի պտղունց սոդա և խմել 1 ընդունումով: Օրական կարելի է օգտագործել 2-ից 3 բաժակ նման խառնուրդ, որը կախված է ինքնազգացողությունից: Այն խրհուրդ չի տրվում խմել սոված ժամանակ:

Այն հակացուցված է՝

Հղիներին, կրծքով կերակրողներին, շաքարային դիաբետով, այրոցով, ստամոքսի խոցով, պանկրեատիտով տառապող մարդկանց:

աղբյուր

Сообщение Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->