>

Հարություն Տերտերյանը վերջերս անակնկալ հեռախոսազանգ էր ստացել վարչապետ Ն. Փաշինյանից: Փաշինյանը զանգել էր իմանալու, թե նրա ընտանիքն ինչպես է հաղթահարում կարանտինային շրջանի դժվարությունները: Նշենք, որ վարչապետը զանգում էր պատահականության սկզբունքով:




Քոչարյանի զոհերը

Հ. Տերտերյանը, օգտվելով պատեհ առիթից, վարչապետին պատմել էր այն խնդիրների մասին, որոնց բախվել է իր տարիքի պատճառով: Պարզվում է՝ նա աշխատանքի ընդունվելու լուրջ խնդիրների է հանդիպել, քանի որ արդեն հատել է քառասունի սահմանը:




Այս մասին իմանալով՝ վարչապետը զարմացել է, իսկ Հարությունին օրեր անց զանգել են «Ալֆա ֆարմ» ընկերությունից և առաքիչի աշխատանք առաջարկել: Հարությունը սիրով ընդունել է աշխատանքը՝ հույսով, որ հնարավորություն կունենա կամաց-կամաց փակել հինգ միլիոն դրամի հասնող իր վարկային պատքը:



«Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը նշում է, որ վարչապետի ուղիղ եթերի ընթացքում են իմացել Հարությունի մասին և որոշել են նրան հնարավորություն տալ: Նա ասում է, որ իրենք երբևէ տարիքային սահմանափակում չեն դրել անձին աշխատանքի ընդունելիս:

Сообщение Ուղիղ եթերում վարչապետից պատահական զանգ ստացած քաղաքացին աշխատանքի է ընդունվել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->