>

Քիչ առաջ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին և նրանց հրավիրել հանդիպման: Նա ասել է, թե այդ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ուշագրավ է, որ այսօր վաղ առավոտից ՀՀԿ-ականները խորհրդարանում սպասում էին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, սակայն նա այդպես էլ չեկավ: Եվ հիմա գիշերով Սարգսյանը փաստորեն գնում է Ազգային ժողով՝ գիշերային նիստ անցկացնելու:




Քոչարյանի զոհերը

Աղբյուր՝ Armlur.am





Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Ուղերձում ասված էր.

«Հարգելիներս,


Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:



Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->