>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Երեկ կեսգիշերից մի քանի ընկեր տեղեկացրին այս լուրի մասին։ Հասցրեցի գտնել դատախազության պաշտոնյայի արձագանք, որտեղ նա նշել էր, թե Միսակ Լազարյանին արտահանձնելու որոշում չկա։




Բայց քանի որ «որոշում չկա»-ն տարբեր է «արտահանձնման հարց չի քննարկվում» կամ «այդպիսի որոշում չի կարող լինել»-ուց, պարտքս համարեմ ուշադրություն հրավիրեմ մի քանի հանգամանքի վրա։

1․ Արտահանձնել Ռուսաստանի իրավապահների կողմից 2011թ․-ից հետախուզվող Միսակ Լազարյանին, երբ մենք բազում նախկին պաշտոնյա հետախուզվողներ ունենք Ռուսաստանում, որոնց չեն արտահանձնում, շատ վատ հասարակական արձագանքների է բերելու։


2․ Հայաստանի դատախազությունը Ռուսաստանի հետ կնքված ու ստորագրված իրավական փոխօգնության մեխանիզմներով պետք է կատարյալ աջակցություն ցուցաբերի Միսակ Լազարյանին, մանավանդ որ վերջինս պնդում է, որ սպանության մեջ ինքը դերակատարում չի ունեցել և հայկական կողմն է եղել ադրբեջանական սադրանքի զոհը։

3․ Չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել 2012թ․-ից հետախուզման մեջ գտնվող Միսակ Լազարյանին այս պահին ինքնաներկայանալ ՀՀ իրավապահ մարմիններին, բայց շատ վատ խորհուրդ է տվել, որը բարդ վիճակ է ստեղծել թե Միսակի, թե նաև երկրի համար․․․


Առայժմ այսքանը՝ եղած սակավ տեղեկատվության հիման վրա։

Հետգրություն․ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները մի բան պետք է անգիր իմանան․ եթե Գազպրոմի կողմից գազի գնի բարձրացման հայտ կա, ուրեմն ճնշում կա, ուրեմն խաղ կա․․․

Сообщение Երեկ կեսգիշերից մի քանի ընկեր տեղեկացրին այս լուրի մասին․ Ստյոպա Սաֆարյանի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->