>

Ապրիլի 4-ին Մոսկվայում պետք է կայանար Նունե Եսայանի մենահամերգը, սակայն կորոնավիրուսյան վարակի պատճառով այն հետաձգվել է։ Նունեն, սակայն, երկրպագուներին ուրախացնելու համար անակնկալ է մատուցել։




Քոչարյանի զոհերը

Նա ֆեյսբուքյան էջերով ուղիղ եթեր է ապահովել և երգել նախատեսված երգերը։ Իրապես անմոռանալի ելույթ է ստացվել, երկրպագուները շատ են հավանել։ Նունեն հորդորել է մնալ տանը և վայելել համերգը։




Իրապես, այս օրերին անչափ կարևոր է տանը մնալն ու ինքնամեկուսանալը։ Համացանցն այս օրերին հատկապես օգտակար է դարձնում տանը մնալու գործընթացը, քանզի կարելի է շատ հետաքրքիր զբաղմունքներ գտնել, իսկ այս օրերին, պայմանավորված աշխարհում տիրող կորոնավիրուսյան ախտով, օնլայն տիրույթում շատ բան անվճար է դարձել։


Իսկական ժամանակն է վայելել ֆիլմը, երաժշտությունը, գրքերը, որոնք համացանցում անվճար հասանելի են դարձել։ Կարևորն ինքնամեկուսացած մնալն է, ինչն առողջություն և կյանքեր կփրկի, հատկապես թույլ իմունային համակարգ ունեցողների շրջանում։


 

 

Сообщение Նունե Եսայանը հիանալի անակնկալ է մատուցել երկրպագուներին (տեսանյութ) появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->