>

Վարակաբան Իլյա Ակինֆիևը Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իմունիտետը պահպանելու կամ այն ավելի բարձրացնելու համար նախատեսված դեղամիջոցները օգտագործվում են միայն հիվանդությունները բուժելու համար,




Քոչարյանի զոհերը

իսկ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման համար դեղատներում վաճառվող նման դեղամիջոցների օգտագործումն ամենից հաճախ մարքեթինգային քայլ է:




Ինքնամեկուսացման ընթացքում իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ է հաճախ օդափոխել սենյակը: Ակինֆիևը նշել է առողջ քնի կարևորությունը, ինչի համար անհրաժեշտ է հարմարավետ մահճակալ և ներքնակ, ինչպես նաև՝ ճիշտ լուսավորություն:


Ըստ բժշկի՝ կարևոր է նաև ճիշտ սնունդը: Նա խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել մրգերի և բանջարեղենի քանակը:


Բացի այդ, անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվությունը և պետք է խուսափել բազմոցին երկար նստելուց կամ անկողնում պառկելուց: Դա, ըստ Ակինֆիևի, կարող է խորացնել քրոնիկ հիվանդությունները և իջեցնել իմունիտետը:

Сообщение Կարևոր․ Ինչպես պահպանել իմունիտետն ինքնամեկուսացման օրերին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->