>

Ճապոնական Favipiravir դեղամիջոցը, որը արտադրվում է Ֆուջիֆիլմ կորպորացիային պատկանող` Yamada Chemicals բիոտեխնոլոգիական ընկերությունում՝ ունի ապացուցված զարմանալի արդյունավետություն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Time պարբերականը։


Դեղամիջոցի առավելությունն այն է, որ թիրախավորում է ՌՆԹ պոլիմերազը և չի թողնում, որ վիրուսը բազմանա մարդու հյուսվածքներում։Փետրվար ամսին Չինաստանում փորձարկումները զարմանալի արդյունքներ են գրանցել։







Քոչարյանի զոհերը

Մասնավորապես, դեղամիջոց ընդունած անձիք 4 օրվա ընթացքում վիրուսից լավացել են։ Չինաստանում դեղը հայտնի է Avigan անվանմամբ (ջեներիկ տարբերակը)։

Ամերիկյան Time պարբերականի հետ զրույցում Սթենֆորդի բժշկական համալսարանի Ռիչարդ Կազինսկին և Yamada Chemical-ի ներկայացուցիչ Կոիչի Յամադան նշում են, որ դեղամիջոցը արդյունավետ կարող է լինել չհոսպիտալիացված պացիենտներին տանը բուժելու համար։


Մի հաբը՝ արժի 5 ԱՄՆ դոլլար, ամբողջական կուրսը՝ 650 ԱՄՆ դոլլար։Իսրայելում, Ռուսաստանում և Թուրքիայում ևս սկսել են այս դեղամիջոցի ինտենսիվ փորձարկումները։


Թրամփը ևս շտապեցնում է ԱՄՆ դեղագործական գործակալությանը՝ թույլատրելու դեղի օգտագործումը ԱՄՆ տարածքում։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->