>

Վերջին օրերին իրենց սրտի ուզած չափով ոգևորվել են ոչխարի ուղեղով որոշ երկոտանիներ, որոնց ասածին ու արածին նայելով, մարդ տարակուսանքի մեջ է ընկնում ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես են դրանք հայտնվում ՄԱՐԴահամարի ցուցակներում։

Այստեղ է ասված, մարդը որ էշ չլինի, էշի գինը հազար թուման կլինի։ Այդպիսի մեկն էլ պետրոսյան գևորիկ վերնագրի տեր «բարգա-վաճողն» է։ Մտքի գիգանտ այս մանկամիտը, որ երևի ուղեղի ընդամենը մի ծալք ունի, այն էլ ծծկեր տարիքում գլխին հագած չեպչիկի ամուր կապելու հետևանքով մնացած, ժողովրդի «աչքերն է բացում», իրենով հպարտացած հայտարարելով, թե մարդկանց «փակում են» տներում, որովհետև վախենում են ընդվզումից։




Քոչարյանի զոհերը




Հիմար-հիմար խոսելու փոխարեն, տիրոջդ ու քեզ նման մտածողներով գնացեք ու ձեռք-ձեռքի տված կանգնեք սահմանին ու փակեք բոլոր ծակուծուկերը։ Թե՞ կապույտ երազանքդ է տիրոջդ տեսնել վարչապետի աթոռին։ Այ խելոք, դու ուզում ես, որ մի ամբողջ ժողո-վուրդ ամոթից մեռնի՞։ Աշխարհն էլ` ծիծաղի՞ց։


Լավ կանես նստես ու մտածես, եթե իհարկե կարող ես, ու մի բան էլ դու անես, որ այս վիճակից հնարավորինս անկորուստ դուրս գանք, այլապես, եթե երկար այսպես շարունակես ու վիճակը վատթարանա, ժողովուրդը իսկապես կընդվզի և արգելք-մարգելք հաշվի չառնելով ոտնատակ կանի բոլոր նրանց, ում շահերը պաշտպանելու համար բարբաջում ես ամբիոնից։


Սեփական սխալները գիտակցելն ու ընդունելը տղամարդու գործ է, իսկ դու առիթը բաց չես թողնում ցույց տալու, որ իբր տղամարդ ես։ Միայն խոսելով հո չէ, վերջ տուր չարախոսելուդ ու գործով ապացուցիր։ Թե չէ ուրիշների առաջ սողալով ու քծնելով ոչ տղամարդ կդառնաս, ոչ էլ հեռու կգնաս։ Այս երկրում ես ապրելու, չէ՞… Եթե կորոնավիրուսը հանկարծ առաջդ չառնի։ Իհարկե, Աստված չանի, ջահել ես

Сообщение Մարդը որ էշ չլինի, էշի գինը հազար թուման կլինի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->