>

«Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից,

ինձ ուժ է տալիս: Կարծում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի:




Քոչարյանի զոհերը




Թերությունների մասին չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»,-Factor.am-ի հետ զրույցում

նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը: Պողոսյանի համոզմամբ՝ կորոնավիրուսը պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը. «Մեր ազգը չափազանց զգայուն է և դժվարին պահերին համախմբվելու լավ


հատկություն ունի: Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր…Հիմա այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կոնկրետ իր՝ Միքայել Պողոսյանի կենսակերպն առանձնապես չի փոխվել:


«Ես այս փուլում տանն եմ, սցենար եմ գրում, նստակյաց կյանքով եմ ապրում, այնպես որ, ինքնըստինքյան մեկուսացված եմ»,- եզրափակեց դերասանը: Հիշեցնենք, որ հանրագումարով այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 78 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

 

Сообщение Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս…. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->