>

Նուրբ և համեղ կրեմով շոկոլադե թխվածքաբլիթներ

Բաղադրությունը

Խմորը

մոտ 100 գ ալյուր




Քոչարյանի զոհերը

50 գ շաքարի փոշի,


75 գ փափուկ կարագ,




25 գ կակաո,

1 դեղնուց,

0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,

1 պտղունց աղ:

Կրեմ


80 գ փափուկ կարագ,

80 գ շաքարի փոշի,

Վանիլին:

Պատրաստման եղանակը

Կարագը, շաքարի փոշին ծառնել, ավելացնել աղը և հարել 1-2 րոպե:

Ավելացնել դեղնուցը և կրկին հարել:


Ալյուրը և կակաոն խառնել, մաղով անցկացնել և ավելացնել կարագով զանգվածի վրա: Ցանկության դեպքում ավելացնել նաև փխրեցուցիչ և հարել:

Եթե խմորը շատ մանր կտորներ մեջը պարունակի և միավորել չսացվի, ապա ավելացնել 1 ճաշի գդալ կաթ կամ ջուր:

Ստացված խմորը ձեռքերով հավաքել, գունդ դարձնել, ծածկել սսնդային տոպրակով և 20 րոպե դնել սառնարանում:

Այնուհետև խմորը բաժանել 2 մասի, գրդնակել մոտ 3 մմ հաստությամբ:

Խմորից կլոր շրջաններ կտրել, ձևամանի մեջ յուղաթուղթ փռել և թխել 180 ջերմաստիճանում  7-10 րոպե:

Կրեմը պատրաստելու համար կարագը 1-2 րոպե հարել այնքան ժամանակ, մինչև սպիտակ և փքված զանգված կստացվի, այնուհետև ավելացնել շաքարի փոշին, վանիլինը և ևս 2 րոպե հարել:

Կրեմից մի փոքր մաս լցնել պատրաստի բլիթի վրա և մյուս բլիթով ծածկել:

Բարի ախորժակ

Сообщение Նուրբ և համեղ կրեմով շոկոլադե թխվածքաբլիթներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->