>

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Blognews.am-ը գրում է․ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք աշխարհում տեղի ունեցող գործընթացները կորոնավիրուսի համաճարակի բռնկման ենթատեքստում։




Քոչարյանի զոհերը

– Այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն տեսակի վիրուսներ։ Գիտությանը հայտնի են դրանցից մոտ 6000-ը։ Բնության մեջ վիրուսների գոյատևման հիմնական նախապայմանը դրանց՝ նոր տերեր ձեռք բերելու ընդունակությունն է։

Իրականում վիրուսին «ցանկալի» չէ, որ ոչնչացնի իր տիրոջը, քանի որ դրանով կավարտվի նար վիրուսի կենսաբանական ցիկլը։ Ժամանակ առ ժամանակ վիրուսին հաջողվում է հաղթահարել տեսակային պատնեշը, ներթափանցել նոր տեսակի մեջ, տվյալ դեպքում՝ մարդու, և սկսել իր հաղթարշավը։ Ահա թե ինչ է տեղի ունեցել հիմա։ Եվ որքան արագ վիրուսը կարողանա բազմանալ կենսաբանական նոր տեսակի մեջ, այնքան մեծ է իր իսկ գոյատևման հավանականությունը։


– Առհասարակ, ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հանրությանը։




– Կորոնավիրուսը բնության մեջ վիրուսի նոր տեսակ չէ։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1937 թվականին թռչունների մոտ և 1965 թվականին՝ մարդկանց։ Արդեն իսկ հայտնաբերված է կորոնավիրուսի 40-ից ավելի տեսակ։ Մինչև վերջերս համարվում էր, որ կորոնավիրուսի միայն 6 տեսակն է մարդու համար ախտածին։ Covid-19 շտամը, որը համաճարակային բռնկում է տվել աշխարհում, գիտության կողմից բացահայտված յոթերորդ տիպն է։

Կորոնավիրուսն իր առաջին բռնկումը տվել է Չինաստանում 2002-2003 թվականներին՝ առաջացնելով ատիպիկ թոքաբորբ (SARS)։ Վիրուսը տարածվել էր 30 երկրներում։ Պետք է նշեմ, որ կորոնավիրուսն իր մահացության տեսակարար կշռով այդքան էլ մեծ չէ։ Այսպես, ի համեմատ SARS-ի, որն ունի 9,6% մահացություն, կամ H1N1 վիրուսի՝ 17,4% մահացությամբ, նոր կորոնավիրուսի մահացությունը գնահատվում է 2,3-3,3%։

Ապացուցված է, որ կորոնավիրուսը քայքայվում է 56 աստիճան ջերմաստիճանում 15 րոպեի ընթացքում։ Հետևաբար, սխալ է այն կարծիքը, որ ամռանը կորոնավիրուսն ինքն իրեն կվերանա։ Ցավոք, մենք չենք կարող ապավինել ամռանն ու արևին։ Էպիդեմիկ շղթաները պետք է ընդհատվեն․ հույսը չի կարելի դնել բնության վրա։

– Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կորոնավիրուսը։

– Առայժմ չկա կորոնավիրուսի հատուկ կանխարգելիչ միջոց, ինչպես և չկա կորոնավիրուսի սպեցիֆիկ բուժման միջոց։ Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում առհասարակ գոյություն ունի սպեցիֆիկ կանխարգելման մեթոդաբանություն։ Խոսքը գնում է պատվաստանյութերի մասին։

Երբ դեկտեմբերի 8-ին Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հունվարի 10-ին չինացի գիտնականներն արդեն իսկ բացահայտել են վիրուսի գենոմը, ինչի արդյունքում լուծվեց երկու կարևոր հարց․ հնարավոր եղավ ախտորոշել վիրուսի տեսակը ու հիմք դնել պատվաստանյութ գտնելու գործընթացին։


Այսօր աշխարհի լավագույն գիտական կենտրոններում կատարվում են հսկայածավալ բժշկագիտական հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար։

Միացյալ Նահանգներում, օրինակ, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի կողմից ղեկավարվող Մոդերնա թերապևտիկ ընկերությունում գնում են պատվաստանյութի սինթեզի աշխատանքներ։ Կամ Կանադական Մեդիկագո բիոտեխնոլոգիական ընկերությունը շատ հետաքրքիր լուծումներ է փորձում գտնել գենային ինժեներիայի միջոցով։

Մեդիկագոյում վիրուսի գենոմը ներարկում են ծխախոտաբույսի բակտերիաների մեջ, և բույսից ստացվող սպիտակուցը մշակում այնպես, որ ստացվի համապատասխան պատվաստանյութ։ Նույն այս Մեդիկագո ընկերությունը 2009 թվականին կարողացել է սինթեզել H1N1 վիրուսի պատվաստանյութ, որն այսօր հաջողությամբ կիրառվում է։

– Ինչպե՞ս են թեստավորում պացիենտներին՝ արյա՞ն միջոցով։

– Ոչ, թեստավորում են քթից կամ բերանի խոռոչից վերցրած լորձի նմուշի հիման վրա։ Թեստի արդյունքները հայտնի են դառնում երկու ժամվա ընթացքում։ Նաև ապացուցված է, որ եթե սատուրացիան՝ այսինքն արյան հագեցվածությունը թթվածնով ցածր է 92%-ից, իսկ մարդու մոտ առկա են կլինիկական ախտանիշներ, էպիդեմիկ վիճակում մենք պետք է մտածենք հնարավոր վարակվածության մասին։


– Հնարավո՞ր է՝ մարդու մոտ հիվանդության ախտանիշներ չլինեն, բայց նա լինի վիրուսի փոխանցող։

– Այո, հնարավոր է։ Հաճախ այդպես էլ կա։ Կորոնավիրուսի դեպքում վարակակիրը նվազագույնը 14 օր շարունակ վտանգավոր է շրջապատի մարդկանց համար ու կարող է բազմաթիվ մարդկանց վարակել։

Կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ապավինել ոչ միայն պետության ջանքերին, այլև մարդկանց քաղաքացիական պատասխանատվությանն ու կոլեկտիվ գիտակցությանը։ Հասարակությունը պետք է համախմբված լինի, պետք է ճիշտ հարցադրումներ անի, մեր մշակութային ու կենցաղային սովորույթները նույնպես պետք է փոփոխվեն ու ադապտացվեն իրականությանը։

Հայերը շատ ազգերի հետ համեմատ ավելի շփվող են, ավելի շատ են արտահայտում իրենց զգացմունքները, թերևս, սա է պատճառներից մեկը, ինչու է վիրուսն արագ տարածվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

When can COVID-19 complete its biological cycle?

Blognews.am writes ․ We talked to Yervand Manukyan, an honorary doctor of the European Academy of Natural Sciences, an infectious disease specialist, about important issues related to the coronavirus epidemic.

  • How would you describe the processes taking place in the world in the context of the outbreak of the coronavirus epidemic?
  • Today there is a war going on in the world between two biological species – the virus and man. There are several million types of viruses in nature. About 6,000 of them are known to science. The main precondition for the survival of viruses in nature is their ability to acquire new owners.

In fact, it is not “desirable” for the virus to destroy its owner, as this would end the biological cycle of the virus. From time to time the virus manages to overcome the kind of barrier, to penetrate into a new species, in this case, a human, and to start its triumphant march.

Here is what happened now. And the sooner the virus can reproduce in a new biological species, the more likely it is to survive.

  • In general, what is known to the scientific community about coronavirus?

POSTED UNDERNEWS

Post navigation

Сообщение Իրականությունն այն մասին, թե ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. պարզվում է այն… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->