>

Արտակարգ լուր! մեր գիտնականը ստեղծել է Կորոնավիրուսի բուժման սպեղանին և պատրաստ է երեք օրում ոտքի հանել այդ վարակով հիվանդներին, մնալով նրանց կողքին՝ նույն հիվանդասենյակում

ԱՐՏԱԿԱՐԳ ԼՈՒՐ




Քոչարյանի զոհերը

Թանկագին բարեկամներ, եթե հիշում եք մարտի 31-ին ես հանդես եկա մի հոդվածով, որով դիմել էի Հայաստանի Ազգային ակադեմիայի ակադեմիկոս կենսաբաններին ու բժիշկներին, հորդորով՝ ձեռնամուխ լինել ու խորանալ ,,Կորոնավիրուսի,, դեմ հակապատավաստանյութ ստեղծելու համամարդկային նվիրյալ գործին:




Հոդվածը ընթերցել էր մեր տաղանդավոր գիտնականներից մեկը, որի անունը չեմ կարող նշել և այսօր նա ինձ վստահեցրեց, որ ինքը ստեղծել է ,,Կորոնավիրուսի,, բուժման սպեղանին և պատրաստ է երեք օրում ոտքի հանել այդ վարակով տառապող հիվանդներին, մնալով նրանց կողքին՝ նույն հիվանդասենյակում;

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գրող Ռուզան Ասատրյանը:



Անկեղծ ասած՝ ներքին հակասության մեջ հայտնվեցի, սակայն անձի հեղինակությունն ու պատվարժանությունը ինձ մղեցին բարձրաձայնել, կիսվել ձեր հետ, իսկ վաղը կկապվեմ նաև առողջապահության նախարարության հետ, որպեսզի այս սենսացիոն բացահայտումը մնա Հայաստանում և ,,Արմենիկումի,, ճակատագրին չարժանանա:


Գաղտնիք չէ հայերիս տրված Աստվածատուր գենի ներկայությունը հավերժության շերտերում և գաղտնիք չէ նաև, թե ինչ արագությամբ այն կարող են որսալ ոգու և մտքի ավարառու օտար լրտեսները: Գիտնականը տեղյակ պահեց, որ ինձնից բացի ևս երկու անձինք գիտեն այս մասին և ցանկալի է, որ երկրի վարչապետը անպայման տեղեկացված լինի: Վարչապետի հետ բաց հարցազրուցի ընթացքում եթե այս խնդիրը ներկայացվի, հետաքրքրություն ցուցաբերողների իսկությունը ճշտելուց հետո, նրանց հետ կկապվեն գիտնականի մերձավորները… Առաջ Աստված:

աղբյուր

Сообщение Արտակարգ լուր! մեր գիտնականը ստեղծել է Կորոնավիրուսի բուժման սպեղանին և պատրաստ է երեք օրում ոտքի հանել այդ վարակով հիվանդներին, մնալով նրանց կողքին՝ նույն հիվանդասենյակում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->