>

Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով Ն. Փաինյանը քաղաքացիների հետ խոսել է կորոնավիուսային վարակի տարածման դինամիկայի և հաստատված դեպքերի մասին:




Քոչարյանի զոհերը

Ն. Փաշինյանը տեղեկացրել է, որ երեկ արվել է 263 թեստավորում, որից միայն 11-ն է եղել դրական, մյուսները՝ բացասական:




Ն. Փաշինյանը նշել է, որ եթե հայտարարված սահմանափակումները խստորեն պահպանվել, ապա առաջիկայում կանխատեսվում է վիրուսի տարածման դինամիկայի անկում: Իսկ եթե վիրուսը սկսի նահանջել, ապա սպասվում են սահմանափակումների թուլացում, որն էլ աստիճանաբար ավելի բարվոք վիճակի կհանգեցնի:


Ն. Փաշինյանը նաև ցավով տեղեկացրեց, որ գրանցվել է վիրուսից ութերորդ մահացության դեպքը: Մահացել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վաթսունութամյա քաղաքացին, ով դարձյալ խրոնիկական այլ հիվանդություններ ևս ունեցել է:


Փաշինյանը հորդորել է դարձյալ խստորեն հետևել սահմանված կանոների պահպանմանը, զերծ մնալ անհարկի շփումներից:

от admin

-->