>

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թեստավորվել է 263 քաղաքացի:




Քոչարյանի զոհերը

Փաշինյանը հավելեց, որ ցավոք ունենք նաեւ մեկ վատ լուր. 68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաեւ ունեցել է շաքարային դիաբետ:




Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:

Եթե սա հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ:



Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում եթե ավելի խստորեն պահենք պարերատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմի թուլացման եւ բնականոն կյանքի վերադառնալու համար:

Այս ամենը ասում եմ, որպեսզի նաեւ իրավունք վերապահեմ ինձ խնդրելու որ այսօր եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումները արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են»,-ասաց Փաշինյանը

Сообщение Թարմացում. Ունենք մեկ մшհ. ավելացել է վարակվածների թրվը. նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->