>

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում:




Քոչարյանի զոհերը

Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ:




Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը:

Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու, որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի

ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին:


Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է:

RA Minister of Education and Science Arayik Harutyunyan writes on his Facebook page.


I received a call at the ministry today. A young man said he was a taxi driver at one of the services and could not leave the phone at home because he was making money with it. As a result, the child is only able to receive instructions from the teacher in the evening and

send answers and assignments. The parent said that the teacher said that the child would have problems and it was impossible to continue like this. By the way, the child is in the 2nd grade. But it turns out that in the case of devices with similar devices, many teachers provide the right to education for these children through an individual program.

And I don’t understand the behavior of one of the above-mentioned teachers and creating unnecessary problems for the parents. I will be diligent so that such incidents do not happen again, so that a few people do not spill water on the work and huge efforts of tens of thousands of other teachers these days. Do not do this and do your best to support your students who are in a difficult situation due to various circumstances in life.

Let me inform you, these days we have collected hundreds of devices, sent them to the regions, and this process continuePOSTED UNDERNEWS

Сообщение Անչափ կարևոր գրառում բոլորիս համար: Զանգ ծնողից. ի՞նչն է մտահոգում ծնողին, որ կապնվել է նախարար Արայիկ Հարությունյանի հետ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->