>

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված զինծառայող Արայիկ Շախպազյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։

Զինծառայողի առողջական վիճակի մասին Armur.am-ը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։




Քոչարյանի զոհերը

«Զինվորի առողջական վիճակը վերահսկելի է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխվում է Երևան»,-ասաց նա։




Մամիկոն Ասլանյանի փոխանցմամբ՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի գնդակից շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ։

«Արայիկ Շախպազյանը վնասվածք է ստել թոքի շրջանում։ Եվ ինչքան ես գիտեմ, ծնողներից հայրը երկրում չէ, այլ տեղեկություններ չունեմ»,-հավելեց նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:


Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում,

որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Сообщение Հայտնի է թե որտեղից է այսօր հրազենային վիրավորում ստացած զինվորը․ Ինչ վիճակում է գտնվում նա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->