>

Լրատվամիջոցները տեղեկացնում են նախօրեին Արարատի մարզում տեղի ունեցած ցավալի ողբերգական դեպքի մասին: Պ. Սևակ գյուղի բնակիչներից հինգը՝ տարբեր տարիքի կանայք, գնացել են բանջար հավաքելու: Նրանք հատել են ականապատ, անթույլատրելի սահման: Կանանցից մեկը՝ երեսուներեքամյա բնակչուհին, առանց իմանալու պատահաբար ակնգնել է ականի վրա: Ականը պայթել է՝ վնասելով կնոջը:








Քոչարյանի զոհերը

Նրա հետ գտնվող մյուս կանայք, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չեն ստացել: Ականի պայթյունից վնասված կնոջը տեղափոխել են Երևան: Պ. Սևակ համայնքի գյուղապետ Էդ. Ստեփանյանի  տեղեկացմամբ, վնասվածք ստացած տիկնոջ վիճակը բավականին ծանր է, հնարավոր է նրան անդամահատեն: Նա նաև տեղեկացնում է, որ կինը երեք փոքրիկների մայր է:


Լրատվամիջոցներին այս ցավալի դեպքի մասին որոշակի տեղեկատվություն է տրվել նաև ոստիկանական բաժանմունքից: Ըստ այդմ, այս դեպքի մասին ոստիկական բաժանմունք տեղեկությունը տրվել է ցերեկը՝ ժամը երեքի մոտակայքում:


Сообщение Արարատի մարզում երիտասարդ կին է ականի վրա պայթել. նա բանջար հավաքելու էր գնացել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->