>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ֆեյսբուքում ամենաշատ լայք հավաքած հարցերին, անդրադարձել է գնաճի թեմային։




Քոչարյանի զոհերը

«Կխնդեի ապոկալիպտիկ պնդումներ չաներ, որովհետև դա միշտ լավ չէ։ Ուզում եմ խոսել այն մարտահրավերների մասին, որոնք հաղթահարել ենք այս օրերին։ Ոմանք մեր երկրում կանխատեսում էին ապրանքային ապոկալիպսիս, բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ։ Ուզում եմ արձանագրել, որ մինչ կորոնավիրուսը մեզ մոտ շատ ցածր գնաճային ֆոն է եղել, ավելին, մեզ մոտ 0,3 տոկոսային գնանկում է եղել։ Փետրվարին էլ այն եղել է 0,2 տոկոս։





Հանձնարարել եմ արդեն ուսումնասիրեն գնաճի թեման։ Առավոտվանից խոշոր առևտրային ցանցերի գներն եմ ուսումնասիրել, բայց հացի թանկացում չի եղել։ Եղել է որոշ ապրանքների թանկացում, բայց արդեն քայլեր ենք ձեռնարկել։ Թեպետ այդ գնաճերի որոշակի տոկոսը կապված է արտարժույթի տատանումների հետ։


ԵԱՏՄ-ի կանոնների համաձայն ավելի քան 600 ապրանքի գին է բարձրացել, բայց մենք քննարկել ենք ու իջեցրել այդ մաքսատուրքը, շուտով դրանք կիջնեն և կվերանա այդ ապրանքների գնաճը։ Ամեն ինչ կանենք՝ գնաճ տեղի չունենա։ Սով չի լինելու։ Հայաստանը բերրի երկիր է, ունի աշխատուժ ու համապատասխան պաշարներ»։

Сообщение «Սով չի լինելու»․ Նիկոլ Փաշինյանը՝ գնաճի վերաբերյալ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->