Վաղը՝ ապրիլի 26-ին, բողոքի գործողությունները սկսելու է ժամը 12-ից։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Քոչարյանի զոհերը
«Վաղը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, իսկ մինչ այդ քաղաքացիական անհնազանդության գործողությունները սկսում ենք ժամը 12:00-ին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը կոչ է արել բոլոր վարորդներին ժամը 12:05-ից բոլոր մեքենաները ամբողջ հանրապետության տարածքում մոտ քսան րոպեով ուղղակի կանգնել և դադարեցնել երթևեկությունը։
Ժամը 19-ին կհավաքվեն հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն