>

Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Քոչարյանի զոհերը

«Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս:




Այդ նմուշի ամենակարեւոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում: Միայն այդ արտադրանքի գյությունը վկայում է, որ ՀՀ-ում կան պրոֆեսիոնալներ, կամ մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել:


Դա տեսնելով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մենք պետպատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի: նաեւ պայմանավորվեցիքն, որ ջանքեր կգործադրենք միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ:


Ես ընդամենը երեք օր առաջ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին նույնիսկ մի քիչ հեշտ չէր հավատալ»,-ասաց Փաշինյանը շնորհավորելով դրա առիթվ բոլորին:

Նա հավելեց, որ դա արդեն փորձարկված նմուշ է:

Сообщение «Ես ընդամենը 3 օր առաջ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին նույնիսկ մի քիչ հեշտ չէր հավատալ»․ Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->