>

Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ: Այս մասին տեղեկացնում են Արմենիա ԲԿ-ի կայքից։

կորոնավիրուսի տիպիկ ախտանիշներն են` բարձր ջերմությունը  (տաքություն եք զգում կրծքին կամ մեջքին դիպչելիս), հազը, որը կարող է լինել մեկ ժամվա ընթացքում և օրվա մեջ երեք և ավելի անգամ: Սակայն Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բացի այս ախտանիշներից, կորոնավիրուսի մասին կարող են վկայել նաև այլ նշաններ:




Քոչարյանի զոհերը

«Վարակիչ հիվանդությունների էվոլյուցիոն էկոլոգիա» Օքսֆորդյան խումբը  առաջադրեց այն վարկածը, որ մինչև COVID-19 վարակի մասին պաշտոնապես հայտարարվելը նոր կորոնավիրուսն արդեն որոշ ժամանակ տարածված է եղել մարդկանց մեջ: Այսպիսով, հետազոտողները համարում են, որ բրիտանական բնակչության մոտավորապես կեսը կարող է վարակված լինել վիրուսով, որոնց մեծ մասն այդ մասին նույնիսկ չի էլ կասկածում:




Գոյություն ունի հինգ նշան, որոնք կարող են վկայել այն մասին, որ Դուք արդեն վարակված եք եղել COVID-19-ով, ասում են մասնագետները:

Հոտառության կորուստ: Հարվարդի Բժշկական դպրոցի աշխատակիցները հայտնաբերել են, որ քթի որոշ բջիջներ պարունակում են սպիտակուցներ, որոնք թիրախ են կորոնավիրուսի համար. ամրանալով դրանց վրա՝ վիրուսը թափանցում է օրգանիզմ:  Տվյալ բջիջների վարակումը կարող է բերել հոտառության կորստի, գոյություն չունեցող հոտերի զգացողության: Գիտնականները հայտարարել են, որ այս ախտանշանով մարդիկ «կարող են լինել թաքնված վիրուսակիրներ, որոնք նպաստում են COVID-19-ի արագ տարածմանը»:


Կոնյուկտիվիտ: Ակնաբույժների ամերիկյան ակադեմիան հաղորդել է, որ կորոնավիրուսը «կարող է բերել թեթև ֆոլիկուլյար կոնյուկտիվիտի առաջացման»: Այս դեպքում դիտվում է աչքերի արյունալեցում, այրոց, քոր, թարախի առաջացում, որը կպչում է թարթիչներին:

Լուծ: Ուհանում, որտեղ սկսվել է COVID-19 բռնկումը, 204 հիվանդի հետազոտումը ցույց տվեց, որ հիվանդների գրեթե կեսը (48,5%) հիվանդանոց դիմել է մարսողության խանգարումներով՝ որպես հիվանդության հիմնական ախտանիշ: Հիմնականում գանգատվել են լուծից:


Ցավ որովայնում: Բրիտանացի փորձագետները հաղորդում են, որ ներկայում երկրի հիվանդանոցներում դիտվում է COVID-19-ով այն հիվանդների քանակի ավելացում, որոնց մոտ ոչ այնքան շնչական խանգարումներ են դիտվում, որքան որովայնային (ավելի հստակ՝ ցավ որովայնում): Ըստ բժիշկների, դա կարող է թոքերի ստորին բլթերում թոքաբորբի հետևանք լինել:

Հոգնածություն: ԱՀԿ-ն հաստատում է, որ կորոնավիրուսային հիվանդության նշան կարող է լինել հիվանդի համար ոչ սովորական արտահայտված հոգնածությունը:

Փորձագետները կոչ են անում վերոնշյալ ախտանիշների դեպքում դադարեցնել շփումը շրջապատի հետ և չհայտնվել հասարակական վայրերում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->