>

Հիշեցնենք, որ այսօր վարչպետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 4 ժամ պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչեցված հարցերին:

Փաշինյանը բոլոր հարցերին արձագանքեց բավական հանգամանալից, ինչի համար էլ այն, պլանավորած 3 ժամից ավել տևեց:

Հարցերը շատ էին ու բազմոլորտ, ու հարցերի գերակշիռ մասը վերաբերվում էր ժողովրդի ներկայիս իրավիճակին՝ կապված այս նոր կորոնավիրուսի հետ:




Քոչարյանի զոհերը

Կորոնավիրուսի վերաբերյալ վարչապետը լավ նորություններով կիսվեց ու ասաց, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է որ մեկ շաբաթից մեկուսացման պայմանները մի փոքր թեթևանան:




Բացի այդ, նա նշեց նաև, որ Հայաստանը բացի սպասելիք 70 հազար թեստից, մտադիր է մեծ քանակությամբ թեստեր արտադրելու:

Թերևս, գաղտնիք չէ, որ մեր երկրում ու հատկապես այս օրերին շատերի վիճակն է ծանր, եթե չասենք՝ օրհասական, սակայն կառավարությունը փորձում է տարբեր ծրագրերի միջոցով հնարավորինս օգնել ազգաբնակչությանը:

Նման որոշումներից մեկն էլ հենց անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ 26 հազար դրամ հատկացնելն էր ու դա միայն ծրագրերից մեկն էր:


Առաջարկվում է մոտ ապագայում այլ ծրագրերի ներդրում ևս, որոնք կթեթևացնեն մարդկան հոգսը:

Քանի որ այս օրերին բնակչության մեծ մասը չի աշխատում և գտնվում է տանը, հետևաբար օգտագործվում է նաև շատ հոսանք, գազ, ջուր։ Կարճ ասած կոմունալ վճարները շոշափելի կերպով աճում են:


Սրան գումարած նաև վարկերը, որ թեպետ կա ժամանակային հետձգում բայց այդուհանդերձ ստիպված ենք լինելու վճարելու:

Պետք է նշել նաև, որ կոմունալ վճարները չանելու դեպքում, միևնույն է անջատումներ չեն լինելու:

Ասել, որ մեր կառավարությունը բոլոր հարցերը լուծել է, իհարկե, չենք կարող, բայց չենք կարող նաև չնշել այն հսկայածավալ գործը որ արվում է, այդ հարցերը քչացնելու համար:

Պարոն վարչապետ ջան մի հարց ու առաջարկ ել ես անեմ։ Խնդրում եմ, որ պետությունը մարի բոլոր կարիքավոր ընտանիքների կոմունալներն ու չեղարկի վերկերի մի մասը։

Ու դա արվի հենց ապրիլի 7-ին, ինչը կլինի նվեր նաև մեր կանանց ու աղջիկներին)) Շնորհակություն,- Իր էջում գրել է Հասմիկ Մաթևոսյանը:

աղբյուր 
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->