>

Մարդկային կյանքում մայրական առանձնահատուկ դերի ու նշանակության մասին, թերևս, ավելորդ է խոսել, նայց մայրական անհուն թեման անսպառ է: Ծնունդ տալով զավակին՝ մայրն իր ամբողջ կյանքում պահապան հրեշտակի նման աղոթում է զավակի համար ու հետևում նրա անվտանգությանը:




Քոչարյանի զոհերը

Մոր հանդեպ բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ յուրահատուկ քնքշանք ու սեր են տածել: Մայրը մարդու մանկության ուղեկիցն է, հասուն տաիրքում՝ ընկերն ու խորհրդատուն, ուղղորդողը:




Մայրական սիրո, քնքշության և անսահման ջերմության առհավատչյան էլ այն բազում-բազմաթիվ ստեղծագործություններն են, որոնք ձոնվել են մորը:


Համաշխարհային գրականությունը ողողված է մայրական սիրո ու ջերմության գեղարվեստական արծարծումներով: Մայրը առանձնահատուկ սեր ու վերաբերմունք է արտահայտում հատկապես մեր ժողովրդի համար:


Եվ պատահական չէ, որ մենք մայրենի ենք կոչում մեր լեզուն, հայրենիքն անվանում ենք Մայր Հայաստան:

Այս առիթով առաջարկում ենք ունկնդրել Հ. Սահյանի խոսքերի հիման վրա Սասուն Պասկևիչյանի ստեղծած հրաշալի երգերից մեկը, որը հոգու երգ է և  սրտամոտ է բոլորին:

Сообщение Մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս. այսօր մայրության և գեղեցկության օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->