>

«Ես ցանկանում եմ, որ այս տարվա ապրիլի 7-ը լավատեսությամբ հիշվի»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով բոլոր կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:







Քոչարյանի զոհերը

«Այսօր կորոնավիրուսի 20 նոր դեպք կա հաստատված: Սա նշանակում է՝ կարելի է պահպանել զգուշավոր լավատեսությունը:

Կա լավ նորություն էլ՝ 25 մարդ առողջացումով դուրս է գրվել:


Առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական դեպք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը մեր բժիշկներին հաջողվել է կայունացնել:


Հիշեցնենք, երեկ Հայաստանում 11 կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է եղել:

Այդ մասին հայտնելիս երեկ ՀՀ վարչապետը նշեց, որ եթե առաջիկա մեկ շաբաթում մենք կարողանանք այդ ցուցանիշը պահպանել եւ առավել խիստ հետևել Պարետատան սահմանափակումներին, կկարողանանք այդ իրավիճակի ողնաշարը կոտրել: Եթե կարողանանք, ապա գուցե հնարավոր լինի երկուշաբթի օրվանից որոշ թուլացումների եւ բնականոն կյանք վերադառնալու մասին մտածել:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->