>

Չորս անչափահաս երեխա ունեմ, մեզ զրկել են ընտանեկան նպաստից, մարտ ամսվա նպաստը հրաժարվում են վճարել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակչուհի Վարդուհի Չուլջյանը:




Քոչարյանի զոհերը

«Ամեն ամիս ես նորմալ ընտանեկան նպաստը ստացել եմ, փետրվարին թղթերը թարմացնելու ժամանակն էր, թղթերը ներկայացրել եմ,


ասել են՝ նորմալ է, եկել է ժամանակը 46,000 նպաստ ստանամ, ասում են, որ պակաս թղթեր կան»,- նշեց բնակաչուհին:




Վարդուհի Չուլջյանն ընդգծեց, որ երեխաների խնամակալ է թոշակառու սեկսրայրը, ամուսինը փետերվարին մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի,

սակայն հիմա աշխատանք չունի, գտնվում է հիվանադանոցում առողջական խնդիներ ունի:


«Զանգեցի «Փարոսի» տնօրեն՝ Եվոյան Գագիկին, ասեց, որ տեսուչն է զբաղվում այդ հարցով, ինքն է ասել, որ պակաս թղթեր կան և որ իրեն չխանգարեմ:

Չեն էլ ասում, թե ինչ թղթեր է պակաս, եթե պակաս էր, ապա ինչի՞ էն ժամանակ չէին ասել հիմա մեզ կանգնեցրել են հացի խնդրի առաջ:

Սկեսրայրս մոտ 37,000 թոշակ է ստանում, ես չեմ աշխատում, հիմա ամուսինս էլ բա 4 երեխաներիս ինչո՞վ կերակրեմ: Թոշակով ի՞նչ կարող եմ անել, դե ասեք»,- նշեց նա:


Վարդուհի Չուլջյանն ասաց, որ դիմել է մարզային համապատասխան կառույցներին, ահազանգել է թեժ գծին,

սակայն իրեն ոչ ոք ստույգ պատսխաններ չի կարողանում տալ:

«Ուզում եմ ձեր միջոցով դիմել իշխանություններին՝ հորդորելով մեզ էլ հիշեն, եթե չեն օգնում, ավելորդ խնդիրներ չառաջացնեն»,-ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Сообщение Հացի խնդիր ունենք, զրկել են նպաստից, 4 անչափահաս երեխաներիս ինչպե՞ս կերակրեմ. Քաղաքացին ահազանգում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->