>

Արտակարգ դրության պայմաններում կանխատեսվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում, սա է պատճառներից մեկը, որ բնակչության մի մասն օրեր առաջ նախընտրել էր սովորականից ավելի մթերք գնել։

Վերջին մեկ շաբաթում Շիրակի մարզում՝ մասնավորապես մարզկենտրոնում, շարունակում են բարձրանալ ոսպի, հնդկաձավարի, երշիկեղենի, ալյուրի, ձվի, մրգեղենի գները։

Մի քանի օր առաջ, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետարքրքվել էին, թե ինչու է բարձրանում ոսպի, հնդկաձավարի գները, վերջինս առաջարկել էր ոսպը կամ հնդկաձավարը թանկացման դեպքում սնվել դրանց փոխարինիչներով։

Ապրիլի 6-ի կեսօրին Գյումրու շուկայում եւ խանութներում մեկ ձուն վաճառվում էր 45-60 դրամ, գնի տատանումը կախված է ձվի չափից եւ որակից, իսկ մինչեւ արտակարգ դրությունը այն վաճառվում էր 25-35 դրամ։




Քոչարյանի զոհերը

25 կգ քաշով բարձրորակ ալյուրի գինը եթե մինչ արտակարգ դրության սահմանումը 6000 դրամ էր, ապա այս օրերին վաճառվում է 7500-7700 դրամ։
Նարինջի մեկ կգ-ը 450-500 դրամից բարձրացել է 750։

Միջին չափի մեկ շողպարը (կիվի) 100 դրամից դարձել է 250 դրամ։


1 կգ հնդկաձավարը 500-550 դրամից դարձել է 800-850 ՀՀ դրամ։




1 կգ ոսպը 450 դրամից դարձել է 750 դրամ։

Երշիկեղենի եւ նրբերշիկների գները եւս բարձրացել են 50-150 դրամով։

1 կգ բանանը 500-550 դրամից դարձել է 700-800 ՀՀ դրամ։

Աղի, շաքարավազի գները 1 կգ-ի դեպքում բարձրացել են 50-70 դրամով։

Մեկ կիտրոնն արժե 300-350 դրամ, այն մարտ ամիսն վաճառվում էր 100-150 դրամ։

Գյումրիում կոճապղպեղ գտնելը բավական բարդ է, այն չկա խանութներում։


Ապրիլի 3-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մամուլի հաղորդագրություն էր տարածել կոճապղպեղի թանկացման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչեւ մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ:

«Քարֆուր» սուպերմարկետում մինչեւ մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետեւ մինչեւ մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ «Նոր Զովք» եւ «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: «Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները եւ գինը:

Հարկ է նշել նաեւ, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլեւս վաճառքում առկա չէ: Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան:

Համաձայն ՀՀ ԿԵ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտ ամսին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ և ԱՄԷ: 2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ»-տեղեկացրել է հանձնաժողովի կայքը:

Գյումրիում գործող հացի որոշ արտադարամասերից այսօր տեղեկանում ենք, որ վաղվանից՝ ապրիլի 7-ից հացի գինը բարձրանալու է 10 դրամով, 100-ից դառնալով 110, 1 հացը կշռվում է 300-350 գրամ, 10 լավաշի գինը եւս բարձրանալու է, 500-600 դրամից դառնալով՝ 600-700 դրամ։ Արտադրամասերում տեղեկացնում են, որ հացի գնի բարձրացումը պայմանավորված է ալյուրի թանկացմամբ։

Հայաստանում առաջին անհրաժեշտության մթերքների գների աստիճանական բարձրացման ֆոնին անհասկանալի է մնում շուկան վերահսկող կառույցների գործունեությունը։ Ինչո՞վ են զբաղված վերջիններս եւ ինչո՞վ է պայմանավորված այս գնաճը։

Նույն այս հարցին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը պատասխանեց․
«Շուկան միանշանակ վերահսկվում է, մեր գործընկերները՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իրականացնում է ամենօրյա մոնիթրինգ եւ այլ կառույցներ եւս շուկայի վերահսկման մասով դիտարկում են, հնարավոր են որոշակի բարձրացումներ, բայց նշեցի, թե ինչ գործունեություն է իրականացվում կառավարության կողմից, այսինքն՝ այն այլընտրանքային միջոցառումները, որոնք հնարավորինս կզսպեն այդ տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը»։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Անի Մկրտչյան
https://www.asparez.am/

In case of emergency, the rise in prices for basic necessities was predicted, which is one of the reasons why a part of the population preferred to buy more food than usual a few days ago.

In the last week, the prices of lentils, buckwheat, sausages, flour, eggs and fruits continue to rise in Shirak region, particularly in the regional center.

A few days ago, when the RA Minister of Economy Tigran Khachatryan inquired why the prices of lentils and buckwheat were rising, the latter suggested that lentils or buckwheat be fed with their substitutes in case of price increase.

In the afternoon of April 6, one egg was sold for 45-60 drams in the market and shops of Gyumri, the price fluctuation depends on the size and quality of the egg, and before the state of emergency it was sold for 25-35 drams.

If the price of high-quality flour weighing 25 kg was 6000 drams before the state of emergency, 7500-7700 drams are sold these days.
One kilogram of orange increased from 450-500 drams to 750.

One medium-sized bracelet (kiwi) has increased from 100 drams to 250 drams.

1 kg of buckwheat has increased from 500-550 drams to 800-850 AMD.

1 kg of lentils increased from 450 drams to 750 drams.

The prices of sausages and sausages have also increased by 50-150 drams.

Сообщение ՇԱՏ շտապ. վաղվանից միայն իմանաք, թե ինչն է թանկանում…սա ուղղակի սարսափելի է появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->