>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ծաղկաձորի սպորտկոմպլեքսը պետք է որ 4 լիարժեք աստղանի հանգստյան տուն լինի։ Սենյակների պայմանները բավական լավն են /եղել եմ/:




Քոչարյանի զոհերը

Դրանից բողոքող Ռուսաստանից նոր եկած մի քանի հայ կանանց պավածքն ինձ հիշեցրեց Տիտանիկ կինոնկարի հերոսուհու «արիստոկրատ» մորը, որը նավի խորտակվելուց առաջ եզակի թվով մնացած վերջին փրկարարական նավակ նստելիս հետաքրքրվում էր, թե դրա «աստղերը» համապատասխանում են իր «աստղին»?:


Տիկնանց տոնից, բառամթերքից չի երևում, որ իրենք «5 աստղանի» են’ թե կրած հոգևոր արժեքներով, թե նյութական կարգավիճակով։ Եթե արիստոկրատ լինեին հոգով, կգնահատեին իրենց համար սեփական հասարակության ու կառավարության արածն ու անշնորհակալ վարքագիծ չէին ցուցաբերի.




Իսկ անցած շաբաթ, երբ Ռուսաստանը դադարեցրեց թռիչքները, բոլորս ահազանգ բարձրացրինք, Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը քննադատեցինք, մեր ԱԳՆ-ին ոտքի հանեցինք, վերջապես երկու բացառիկ չվերթ կազմակերպվեց, 150 անփող մնացած մարդկանց տոմս բարերարները գնեցին, բաըեհաջող եկան Հայաստան, այստեղ դիմավորեցին, Ծաղկաձորում 4 աստղանի հանգստյան տանը տեղավորեցին, այժմ կանգնել ասում եմ’ «ուտելիքը ցելաֆոնով» բերում են դռան դեմը դնում, միկրովալնովկա չունենք…

Երևի գիտեն թե հյուրանոցի աշխատողներն էլ չոլից են գտած, որ պետք է ռիսկի գնալով մտնեն բոլորի սենյակ, սկուտեղը դնեն իրենց մահճակալին ու վարակվեն, եթե Աստված չտա որևէ ծյոծ վարակակիր լինի, ինչպես Իտալիա պտույտ մը արած մորաքույրը…

Միակ քիչ թե շատ հիմք ունեցող բողոքը օտար մարդու հետ սենյակ կիսելն է, որը, այո, լավ լուծում չէ, բայց կարելի է գեղեցիկ բարձրացնել բողոքը, առանց ապտակելու քո հանդեպ հոգատար երկրին, նրա հասարակությանն ու կառավարությանը, որը բացառության կարգով քեզ հայրենիք է վերադարձրել։


Իսկ եթե սույն տեսակն այն գեշ գեղցիաքաղքենիական տեսակներից է, կարող էր իր համար Մարիոթում համար ամրագրել ու գնալ 14 օր այնտեղ մնալ, կամ իրենց 5 աստղանի տան միկրովալնովկան թանկարժեք պահքի հետ ուղարկեին տանից…

Օրեր առաջ էլ Ռուսաստանից եկած մի երիտասարդ մայր էր նույնատիպ «բողոքի ճիչ» արձակել, ում իր բալիկի հետ տեղավորել էին Երևանի 3-4 աստղանի հյուրանոցներից մեկում…

Հետաքրքրությունից դրդված այցելեցի իր ֆեյսբուքյան էջն ու գրառումը։
Ճանաչողներին մեկը հարցրել էր.


-Հայաստանում եք?

Պատասխանել էր /լատինատառ/
-VOCH BAROV/Ոչ բարով/…

Իսկ մենք նրանց բոլորին բարի գալուստ էինք ասել, պարզվեց հայրենիքը ոչ բարով վայր է…

Անասելի տհաճ է… Ու պատահական չէ, որ այս բողոք-տեսանյութերը շատ մեծ սիրով ու արագությամբ հայտնվում են «նախկին 5 աստղանի էլիտային» սպասարկող կայքերում։
«Տեսակը» «տեսակին» գտնում է…

Դիտեք նաև՝

Сообщение Հետաքրքրությունից դրդված այցելեցի իր ֆեյսբուքյան էջն ու գրառումը․․․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->