>

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Ադրբեջանում, կարծես թե, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն, լավ իմանալով այդ երկրի ռազմակաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ կդիմեն բիրտ միջոցների:




Գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում բողոքի ակցիաներ են: Բողոքում են մեկուսացման մեջ գտնվողները, որոնց 14 օրը լրացել է, սակայն ոչ թեստավորում են, ոչ էլ թույլ են տալիս գնալ իրենց տները:

Բողոքում են սպասարկման, առևտրի, սննդի կազմակերպման ոլորտների ներկայացուցիչները, որոնց այդպես էլ ոչ մի պետական աջակցություն չի ցուցաբերվում: Իսկ ահա ռուս-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով ավելի է սրվում:


Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր վերադառնում են ՌԴ-ից, սահմանն անցնելուց հետո հայտնվում են վրանային պայմաններում կարանտինի մեջ:

Կարանտինի մեջ են գտնվում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ՌԴ-ից դիակ են տեղափոխել, իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ դիակը արդեն երրորդ օրն է, ինչ գնտվում է ռուս-ադրբեջանական սահամանի մոտ՝ դագաղը պարզապես գետնին դրված»:


Դիտեք նաև՝

 

Сообщение Դիակը արդեն երրորդ օրն է, ինչ գնտվում է ռուս-ադրբեջանական սահամանի մոտ՝ դագաղը պարզապես գետնին դրված․ Կարեն Հովհաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->