>

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինները ժամանակին ինչպես իշխանություն չկարողացան լինել երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ այսօր ընդդիմություն չեն կարողանում լինել…




Քոչարյանի զոհերը

Դե մեր էսօրվա 3000 դրամանոց օգնություն բաժանող, դրա հաշվին օրական 40 անգամ հեռուստացույցով գովազդվող, սեփական բիզնես շահերը հետապնդող ու պադվալներում թաքնվածների շահերը պաշտպանող ընդդիմադիր կոչվածների մասին խոսելն անգամ ավելորդ է… Ընդդիմությունը այ սա է. Վրաստանում ընդդիմությունն այս նեղ օրերին կոչ է անում բոլորին օգնել ու ձեռք մեկնել կառավարությանը։




Որովհետև էս մարդիկ պետական ու ազգային շահը վեր են դասում ամեն ինչից ու չեն փորձում երկրում ստեղծված իրավիճակից քաղաքական դիվիդենտներ շահել, այլ քաղաքական այլախոհությունը մի կողմ դրած փորձում են երկրի իշխնությանն աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում…


Այս նեղ ու դժվարին օրերին թերևս առիթ ունեցանք պատռելու շատերի դիմակը, բայց էլի դիմակներ կպատռվեն, դեռ շատերին կհասցնենք էլ ավելի լավ ճանաչել…

Էս ամեն ինչը կանցնի, վիրուսի դեմ էս պատերազմը կհաղթենք, բայց ոմանք էլ երբեք չեն կարողանա վերականգնել իրենց արդեն իսկ շրիշակից ներքև հայտնված հեղինակությունը…


Ժամանակին ոմանց հասցեին ասել էի՝ անհայրենիք դավաճաններ, էլի մնում եմ նույն կարծիքին, ու ասեմ ավելին՝ դրանց շարքերը համալրվեցին…»:

Сообщение «3000 դրամանոց օգնություն բաժանող, դրա հաշվին օրական 40 անգամ հեռուստացույցով գովազդվող ընդդիմադիր կոչվածների մասին խոսելն ավելորդ է». Տարոն Չախոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->