>

Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը




Քոչարյանի զոհերը

«Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։




Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը, այն գնահատելով 2 մլն դրամ։


Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, թե Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։


Նշենք, որ այն առաջին անգամ դատարան մուտք է եղել 2020 թվականի փետրվարի 26-ին ու մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին, սակայն դատարանն այն վերադարձրել էր՝

գտնելով, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ եւ 122-րդ հոդվածի դրույթները։

Сообщение «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->