>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Շուտով Ադրբեջանի «ընդդիմադիր մամուլը» կգրի, որ արկղերի վրա քերականական սխալը /be բայը բաց են թողել/ Նիկոլ Փաշինյանի կառավարության ու նրա արտաքին քաղաքականության կատաստրոֆիկ տապալումն է և սա ցույց է տալիս, թե ինչ խայտառակ նվաստացուցիչ է դա Հայաստանի համար։




168․az-ը, մասնավորապես, մազերը կփետի, որ դրանով Հայաստանը դառնում է Չինաստանի Ուհան նահանգի կցորդը և այսուհետ մեզ պարտադրելու են չղջիկ ուտել։ Մեյդան գազեթին կառարկի ու կգրի, որ ավելին՝ մեզ պարտադրելու են չղջիկների հետ սեքս անել, որպեսզի վարակվենք կորոնավիրուսով։


Զերկալո․ազ-ը եթեր կհրավիրի մաշկավենարավարակասեքսաբան մարիշին ու նա կպնդի, որ արկղերում Սորոսը կորոնավիրուս է ուղարկել, և սա կազմակերպված դավադարություն է հայ ազգի դեմ ու նպատակն է 15 միլիոն հայ վերացնել երկրի երեսից։

Եվլախ թուդեյը կհետաքրքրվի չինագետ իրավապաշտպանի կարծիքով, իսկ երրորդը գազեթ․ազ-ում հարցազրույց կտա և կհայտարարի, որ Արցախը չի լինելու Չինաստանի կազմում։


Բեշ Քանալ թիվին անմոռաց կցուցադրի ալբանացու անխռով դեմքը ու ժամը 24:00ին կհնչեցնի ալբանիայի հիմնը։ Լայֆազնյուզը դրանից հետո կհայտարարի համազգային աղոթքի ժամ։

Մեդիադայջեսթը լրացված հայ ժողովրդի համատեղ ջանքերով ու կողմից։

Сообщение Շուտով Բեշ Քանալ թիվին անմոռաց կցուցադրի ալբանացու անխռով դեմքը․ Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->