>

Հարգելի՛ հայրենակիցներ

Այցելել եմ պտուղ-բանջարեղենի ներկրման գործում մեծ հաջողություններ արձանագրած Արմեն Գարաքյանի՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ վերջերս հիմնած ջերմոցային տնտեսություն և


ծանոթացել կատարվող աշխատանքներին: Ողջունելի է Արմենի նախաձեռնությունը. նա որոշել է աստիճանաբար հրաժարվել ներմուծումից՝ նույն ապրանքներն արտադրելով տեղում:




Առաջիկա տարիներին մենք պետք է խրախուսենք հենց Արմենի նման տնտեսվարողներին, ովքեր արդեն զբաղվում են կամ ցանկություն ունեն զբաղվելու արտադրությամբ: Հատկապես ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր հանրապետությունում մեծ հեռանկար ունի:

Այն նախ և առաջ կբարձրացնի մեր երկրի պարենային անվտանգության մակարդակը, ապա զգալիորեն կկրճատի ներմուծվող գյուղմթերքի ծավալները: Հատուկ ուշադրության կարժանանա նաև արտահանման մեծ պահանջարկ վայելող ապրանքատեսակների արտադրության կազմակերպումը:

Մենք այս իմաստով չիրացված մեծ ներուժ ունենք, և հավատացնում եմ, որ ջանք ու եռանդ չենք խնայելու բարձր եկամուտ բերող աշխատանքով արցախցու բարեկեցությունն ապահովելու համար:


Ի գործ:

Dear compatriots!

I visited Armen Garakyan’s greenhouse economy, which has recently achieved great success in the field of fruit and vegetable import, and recently got acquainted with the work being done. Armen’s initiative is welcome. He decided to gradually abandon imports by producing the same products on the spot.


In the coming years, we should encourage entrepreneurs like Armen, who are already engaged or willing to be involved in production. The development of greenhouse farms in our republic in particular has great

prospects. It will first increase the level of food security in our country, and then significantly reduce the volume of imported agricultural products. Special attention will be paid to the organization of production of high-demand products for export.

We have great potential in this sense, and I assure you that we will spare no effort and energy to ensure the well-being of the people of Artsakh through high-paying jobs.

In action.

Сообщение Ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր հանրապետությունում մեծ հեռանկար ունի. Արայիկ Հարությունյան появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->