ՀՔԾ-ն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ինչո՞ւ է շարունակվում Մարտի 1-ի կոծկումը — ingablog




Իսկ պատճառը, այո, 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծումն էր, որը հանգեցրել էր համաժողովրդական ցասման։ Եվ ուրեմն, ՀԾՔ-ի քննության՝ առաջին հերթին փիլիսոփայությունը, պետք է հիմնվի քաղաքական ակտի՝ նախագահական ընտրությունների կեղծման փաստի վրա։ Մարտի 1-ը իր բնույթով ու նշանակությամբ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի սպանդից հետո ամենախոշոր ու մասշտաբային հակապետական ակտն է, որը կազմակերպվել է այդ ժամանակ իշխանությունը յուրացրած խմբավորման անդամների կողմից՝ իշխանության ուզուրպացիան շարունակելու նպատակով։ Սա պետք է լինի ՀՔԾ-ի գործունեության մեթոդոլոգիական հիմքը, մինչդեռ ՀԾՔ-ն, անգամ Նիկոլ Փաշինյանի շատ կոնկրետ հանձնարարականից հետո, Մարտի 1-ի գործին վերաբերում է, մեղմ ասած՝ իներցիայով. հարցաքննության են կանչվում Մարտի 1-ի զոհերի հարազատները, ովքեր առանց այն էլ անցած տասը տարիներին կրել են անասելի բարոյական վնասներ, ովքեր իրենց իմացածը բոլոր հնարավոր միջոցներով հրապարակել են իրենց արդեն տրված ցուցմունքներում ու մամուլում, ՀՔԾ են կանչվում Փաստահավաք խմբի անդամները, որոնք տիտանական աշխատանք են կատարել Մարտի 1-ի գործի ամբողջական ու համակողմանի բացահայտման համար և այդ աշխատանքը ներկայացրել են ծավալուն զեկույցներում։ Սակայն ՀՔԾ-ն առայժմ աշխատում է նախկին ոճով։

Ու տպավորություն է ստեղծվում, որ ՀՔԾ-ն, մեղմ ասած, լավ չի ըմբռնել հասարակության ու պետության պատվերը՝ բացահայտել Մարտի 1-ի սպանդը, բացահայտել ամենայն մանրամասնությամբ և բոլոր հանգամանքներով, բացահայտել բոլոր մեղավորներին՝ սկսած կրակելու հրաման կատարածներից մինչև ու ամենակարևորը՝ կրակելու հրաման արձակածներ։ Ու այդ տպավարությունից բխող մեկ այլ տպավորություն է, որ ՀՔԾ-ն կարծես առաջնորդվում է ոչ թե նոր իշխանության միանգամայն օրինական ու լեգիտիմ պահանջներով, այլ հետևում է Մարտի 1-ի գործով ամենակարևոր դեմքի ու Մարտի 1-ի թիվ մեկ շահառուի՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքին։ Այս կառույցի աշխատակիցները գործում են նախորդ իշխանության քաղաքական պատվերի տրամանաբության շրջանակներում, որը Մարտի 1-ի գործը հնարավորինս կոծկելու պատվեր էր, Մարտի 1-ի կազմակերպիչների անունները մոռանալու պատվեր էր։ ՀՔԾ-ն աշխատում է ահա այդ՝ քոչարյանասարգսյանական իշխանության պատվերով՝ մոռանալով կամ երևի լավ լսած չլինելով նոր իշխանության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հայտարարությունն այն մասին, որ իրավապահ բոլոր մարմինների գործունեության արդյունավետության գնահատականը լինելու է Մարտի 1-ի գործի բացահայտումը։

Եվ ՀՔԾ-ն, այսօր դրսևորելով նման ոչ ադեկվատ վերաբերմունք ու վարքագիծ, ստիպում է հասարակությանը տարակուսել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր իր այդ հայտարարություններում ու հանձնարարականներում։ Այս տարակուսանքն էլ իր հերթին, ըստ ամենայնի, ստիպելու է Նիկոլ Փաշինյանին ամենամոտ ապագայում վերանայել Հատուկ քննչական ծառայության ղեկավարության գործունեության արդյունավետության հարցը։ Այլապես ստացվում է, որ իշխանությունը հռչակում է հասարակության ու պետության շահերի տեսանկյունից կենսական նպատակ՝ Մարտի 1-ի գործի բացահայտում, իսկ այդ իշխանության թևերից մեկը, ի դեմս քննչական ծառայության, տապալում է այդ նպատակի իրագործումը։


Հայաստանում իրողություններ են փոխվել, Հայաստանում լայն իմաստով փոխվել է ամեն ինչ։ Նոր իրականությունը պահանջում է օրենքի ու իրավունքի հանդեպ միանգամայն նոր մոտեցումներ ու նոր աշխատաոճ, մինդեռ մենք տեսնում ենք, որ առնվազն քննչական մարմինները շարունակում են աշխատել նախկին՝ հակապետական ու հակաիրավական ոճով։ Այդ մարդիկ երևի լավ չեն հասկացել կամ ամբողջությամբ չեն հասկացել, որ իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ արձակող իշխպանություն այլևս չկա, որ հիմա իրենց պատվիրատուն հասարակությունն ու օրենքի ինստիտուտն է։ Եթե նրանք դա չեն հասկացել, ուրմեն պետք է հասկացնել։ Իսկ դա պետք է առաջին հերթին անի իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հակառակ դեպքում կստացվի, որ ՀՔԾ-ն աշխատում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ տապալելով նրա առաջադրած խնդրի իրագործումը։ ՀԱԿ-ի հայտարարությունը, ի դեպ, ներկայացվել է նաև ՀՔԾ-ին, որի անդամներին իրենց սահմանադրական ու օրենսդրական պարտականությունները կատարելու համար պետք է ընդամենը կարդան սևով սպիտակի վրա, ոսկեղենիկ հայերենով գրված այդ տեքստը։


Հ.Գ. Մարտի 1-ի գործով ՀԾՔ-ի քննչական խումբը պետք է ամբողջությամբ փոխվի, դրանում չպետք է ընդգրկվի անցած 10 տարիներին այդ գործի կոծմամբ զբաղված որևէ քննիչ՝ շարքայինից մինչև բարձրաստիճան, մինչև քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան։ Ավելին, բոլոր նրանք, ովքեր 2008 թվականի մարտի 1-ից հետո ՀՔԾ-ում և այլ իրավապահ մարմիններում անգամ աննշան առնչություն են ունեցել այդ ոճրագործության պարտակմանն ու իրական մեղավորներին թաքցնելու գործում, պետք է հարցաքննվեն և ներգրավվեն քննչական գործողություններում՝ ոչ թե քննիչի, այլ կասկածյալների ու մեղադրյալների կարգավիճակում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin