>

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օրհնյալդ կանանց մեջ, հիշիր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթինիր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր և մանկան համար։ Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ նվաստ աղախնուս համար էլ բարեխոսիր, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց եւ Մանուկ լինելուց։


Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ և թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։ Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու և մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։

Լսի՛ր խոնարհ աղաչանքներս, ո՜վ Երկնային Տեր, և գթառատ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր, թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։ Եվ միշտ կփառավորեմ Քեզ, Տեր, Միածին Որդուն և Սուրբ Հոգուն. Ամեն:


qahana.am

O glorious Mother of God, blessed among women, remember with what joy and love you hurried to visit your cousin Elizabeth during her pregnancy, and how wonderful your visit was for mother and child. Through your inexhaustible kindness, intercede for me, my humble maiden, so that my child, who has now found peace in my heart, may feel joy and joy, like little John, and rejoice in the Savior God, who, driven by boundless love for sinners, did not rejoice in being human and Man.


 
May the joy of your virginity, which filled your virgin heart with the mirror of Your newborn baby and the Lord, comfort me and lighten the weight of my birth. May my Savior and Life of the world, which took its body and was born of you, keep me from all the dangers of soul and body, and place my unborn child among God’s chosen ones.

o

Сообщение Հղի կնոջ աղոթք Աստվածածնին появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->