>

Սիրելի և հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը մեկն է այն քչերից, ով դեռ իր մանկության տարիներից վայելում էր հայտնիության և սիրված լինելու հաճույքը:

Դեռ մանուկ հասակից երգչի երաժշտական կատարումները սիրելի և լսելի էին ոչ այնքան իր տարեկիցների, որքան մեծահասակների համար, քանզի նրա ընտրած կատարումներն ժողովրդական, աշուղական էին ու հոգեհարազատ շատ-շատերին:




Քոչարյանի զոհերը




Դաբաղյանների ընտանիքն առհասարակ երաժշտական է. այստեղ բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում են երգարվեստի, երաժշտության հետ:

Հայրը՝ Լևոն Դաբաղյանը մասնագիտությամբ երգիչ է, ով էլ նպաստել է Գուրգենի մասնագիտական կայացմանը:


Գուրգենի եղբայրն ու հորեղբայրը ևս երաժիշտներ են. հորեղբայրը՝ Գևոր Դաբաղյանը, հայտնի դուդուկահար է, դասախոս, դասավանդում է Կոնսերվատորիայում:

Նրա դերը ևս մեծ է երգչի մասնագիտական կայացման գործում:


Գուրգենի քույրը և երաժշտական կրթություն ունի՝ դաշնակահարուհի է, բայց ապրում է Ռուսաստանում և չի զբաղվում մասնագիտական գործունեությամբ: Նա ունի մեկ դուրստ:

Գուրգենի մայրը տնային տնտեսուհի է:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->