>

Սարգսյանի գրասենյակը շուրջ մեկ ժամ առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Քոչարյանից ստացած գրությունից հասկա-նալի չէ,




Քոչարյանի զոհերը

թե բավարարվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:




Սարգսյանի գրասենյակի հայտարարությունում նշվում էր, որ այդ պայմանի բավարարումից է կախված նիստին մասնակցելու Սարգսյանի որոշումը:

«Մենք առավոտյան այդ մտահոգիչ կետն էլ կուղարկենք իրեն: Մենք խնդիր չունենք բավարարելու: Հստակ գրել էինք՝ բավարարվում է՝ գործող օրենքների շրջանակներում:


Օրենքներն էլ պետական գաղտնիքի մասին են: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Խաչատուրովին հարցեր կան, որոնք պիտի ուղղվեն՝ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Խաչատուրովի մերժումը Սարգսյանին լսելու համար խնդիրներ չի առաջացնում:


Քոչարյանը նախ ծիծաղելի համարեց Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու փաստարկները, ապա նկատեց.

«Դե հիմա Խաչատուրովը մերժեց էս պահին, մենք կլրացնենք Սերժ Սարգսյանին լսելով: Հետո Խաչատուրովը, իմ կարծիքով, ինքնակամ կգա եւ մնացած հարցերին կպատասխանի»:

Сообщение Մենք կլրացնենք Սերժ Սարգսյանին լսելով․ Հետո Խաչատուրովը, իմ կարծիքով, ինքնակամ կգա եւ մնացած հարցերին կպատասխանի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->