>

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով տասնյակ երկրներ փակել են պետական սահմանները, դադարեցրել են օտարերկրյա չվերթների ընդունումն ու բնակիչներին տանը մնալու կարգադրություն տվել:

Ստեղծված իրավիճակի հետևանքով նորապսակներ Օլիվիա և Ռաուլ դե Ֆրեիտասներն արգելափակված են մնացել Մալդիվյան կղզիների հինգ աստղանի հյուրանոցներից մեկում:




Քոչարյանի զոհերը




Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Հարավային Աֆրիկայից ժամանած զույգը մարտի քսաներկուսին մեկնել է Մալդիվներ, որպեսզի դրախտային բնության գրկում վայելի մեղրամիսը:

Ի սկզբանե մեղրամիսը պետք է տևեր վեց օր: Սակայն Մալդիվներն ու Հարավային Աֆրիկան նախքան այդ հայտարարել են սահմանները փակելու մասին:


Հարավաֆրիկյան իշխանությունները հայտարարել են, որ չարտերային օդանավ կվարձեն ու դրա միջոցով զույգին և Մալդիվներում արգելափակված մնացած ևս քառասուն քաղաքացու հայրենիք կվերադարձնեն:

Սակայն մտահոգիչ է այն փաստը, որ ինքնաթիռի՝ 104 000 դոլար ծախսը վճարելու են ուղևորները, ինչին վերջիններս դեմ են:


Իրավիճակի հանգուցալուծումը դեռևս պարզ չէ, իսկ մինչ այդ նորապսակները շարունակում են մնալ շքեղ հանգստավայրում, որտեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է 750 դոլար վճարել:

Աղբյուր՝ Tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->