>

Ամենապարզ, արագ, մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը, պատրաստվում է մեկ-երկու հաշվով, սակայն գերում է իր բույրով և տեսքով։




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ․




3 բաժակ ալյուր, 200գ փափկած կարագ
2 ձու, 200գ շաքարավազ
1թ․գ․ փխրեցուցիչ, վանիլին
Պատրաստման եղանակ․

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։ Ավելացնել փափկած կարագը, լավ տրորել և հարել։ Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել ձվային զանգվածի մեջ։


Հունցել փափուկ խմոր և 1 ժամով ուղարկել սառնարանը։ Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրը թաթախել սպիտակուցի, այնուհետև շաքարավազի մեջ։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։


Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված գնդիկները և ուղարկել ջեռոցը։ Թխել 30 րոպե։

Բարի ախորժակ։

Сообщение Պարզ խրթխրթան թխվածքաբլիթ․․․երբ հյուրերն արդեն հասնում են․ իսկական հրաշք է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->