>

Արթուր Հյարապետյան իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Համարենք, որ 500 հազար դրամ աշխատավարձը քիչ է պետական պաշտոնյայի համար։ Եթե քիչ է, ուրեմն պարգեւավճար տալը նորմալ է։




Բայց եթե պետական պաշտոն ստանձնած մեկը, իր անձնական բարեկեցությունը բարելավելու համար է եկել, այլ ոչ թե պետության եւ ժողովրդի համար հոգ տանելու նպատակով, այլ խնդիր է։
Ուսուցչին բավարարվո՞ւմ է 80 հազար դրամ աշխատավարձը։

Իհարկե ո՛չ։ Զինվորականներ գիտեմ, որ գործից հետո տաքսի են վարում՝ իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Աղքատության ցուցանիշը ՀՀ-ում չի նվազել։ Բուժաշխատողը յոլա է գնացել իր աղքատավարձով, բայց կյանքեր է փրկում այսօր։


Ու ինձ բնավ չի հետաքրքրում, թե ինչ պատճառ, կամ չգիտեմ ինչ արդարացումներ մեջ կգցեք, ու «կփրկեք» պարգեւավճար ստացող որեւէ մեկին։ Թո՛ղ երկրում ՀՀ քաղաքացին բարեկեցիկ ապրի, ես առաջինը չեմ ուզենա, որ պետական բարձր պաշտոն զբաղեցրած մեկը քիչ աշխատավարձ ստանա, դրան գումարած` պարգեւավճար։

Հասկացե՛ք, երկրի վիճակից ելնելով է, որ այսօր մարդիկ զայրանում են ձեր պարգեւավճարներ դուրս գրելու, միայն ձեր բարեկեցության մասին մտածելու համար։ Կրկնում եմ, եթե մարդը, կապ չունի բանվոր է, թե ուսուցիչ, ապրի արժանապատիվ կյանքով, որեւէ մեկը չի հաշվի պետական պաշտոնյայի փողերը։ (Բացառություն լինում է, կա) Իսկ այս իրավիճակում /պարգեւավճարն/ արդարացնելը, անթույլատրելի է՛..


Աշխարհում, երբ ճգնաժամի առաջ է կանգնելու տնտեսությունը, մենք էլ պակաս ճգնաժամի մեջ չենք, եւ էլ ավելի կրախների առաջ կկանգնենք, այդ առիթից օգտվում է ռուսը, հաշվի չառնելով, թե ինչ է կատարվում, մեր համար «անակնկալ» է մատուցել` գազի գին է բարձրացնում։

Այն դեպքում, որ այս իրավիճակում գազի գին բարձրացնելը հանցագործություն է։ Այդ հարցերը կարգավորեք, եւ թույլ մի տվեք, որ այս առիթից ձեր, (որովհետեւ իմը չի) «բարեկամները» օգտվեն, իսկ դուք գլուխկախ ընդունեք։

Сообщение 500 հազար դրամ աշխատավարձը քիչ է պետական պաշտոնյայի համար..Զինվորականներ գործից հետո տաքսի են վարում՝ իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->