>

Որոշակի փոփոխություններ արդեն կան, դրանք, բնականաբար, շատ տեսանելի չեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին, թե ե՞րբ կլինեն կոնկրետ արդյունքներ քաղաքացիների տնտեսական վիճակի բարելավման հետ կապված:


«Որոշակի փոփոխություններ արդեն կան, դրանք, բնականաբար, շատ տեսանելի չեն: 207 հազար աշխատողի աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել, տոնավաճառներում է գների որոշակի փոփոխություն տեղի ունեցել:








Քոչարյանի զոհերը

ՊԵԿ հավաքագրումների մակարդակն է զգալիորեն բարձրացել, առողջապահության ոլորտում են փոփոխություններ տեղի ունենում:


Գիտեմ՝ մարդիկ շատ արագ արդյունքների են սպասում, մենք ամեն ինչ անում ենք այդ արդյունքները գրանցելու համար: Բյուջեում արդեն տասնյակ միլիոնների հավաքագրում է եղել, ամսվա արդյունքները կամփոփենք, բայց, վստահաբար, տասնյակ միլիոնից անցել է, եւ դա ակնհայտ իրողություն է»,- ասաց վարչապետը:



Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->