>

Հերթական բոթն է պատել հայոց աշխարհը․ մահացել է երգչուհի Գայանե Գրիգորյանը, հայտնում է Օպերայի և բալետի թատրոնի մամուլի ծառայությունը։ Նա երկարատև ժամանակ է, ինչ հիվանդ էր։




Քոչարյանի զոհերը

Գրիգորյանը հայտնի է 90-ականներին իր մեներգերով։ Սոպրանո Գրիգորյանը վերջին տարիներին դասավանդում էր պետկոնսերվատորիայում, ուներ մի շարք հայտնի ուսանողներ: Դասավանդելուն զուգահեռ մասնակցում էր նաև համերգների ու երաժշտա-գրական երեկոների։




Նա իր ուրույն տեղն ուներ հայկական երգարվեստում, դասական ոլորտն իրապես մեծագույն կորուստ ունի։ Նրա պես երգչուհիները շատ քիչ էին, եզակի տաղանդաշատ ու հնչեղ, կանացի ու նուրբ․ շատ են բնորոշիչներն այս հրաշք կնոջ, մեծ երգչուհու ու արվեստագետի, որը լքեց երկրային կյանքը՝ իր հետևից վառ հիշատակ թողնելով։ Հուսանք՝ նրա աշակերտների ու երկրպագուների սրտում միշտ վառ կմնա հիանալի արվետագետ կնոջ վառ հիշատակը։



Միանում ենք թատրոնի անձնակազմի ցավակցությանը՝ Գայանե Գրիգորյանի ընտանիքին ու մտերիմներին։

 

Сообщение Մահացել է երգչուհի Գայանե Գրիգորյանը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->