>

Կառավարությունը ապրիլի 9-ի հերթական նիստին որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման մասին։

․ Այս միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:




Քոչարյանի զոհերը

Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր`


2019 թվականին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ




2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ

2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, բացառությամբ սույն հավելվածի չորրորդ մասում նշված դեպքերի։

Անկախ սույն հավելվածի երրորդ մասով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝
շահառու անձինք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն.
հանդիսանում են սույն հավելվածի երկրորդ մասի երրորդ մասով սահմանված շահառու հանդիսացող անձ։


Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային

փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը.

ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից.
ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ, մարտի 30-ի N 410-Լ, մարտի 30-ի N 412-Լ և ապրիլի 2-ի N 427 –Լ որոշումներով սահմանված որևէ միջոցառման շահառու։
Իրավաբան.net


At the April 9 regular sitting, the government made a decision on the 10th event to neutralize the economic backlash of the coronavirus.

. The purpose of this event is to support individual entrepreneurs who are subject to the micro-enterprise of the Republic of Armenia by providing a one-time grant through the distribution of the coronavirus.

 The beneficiaries of the event are the persons who are the subject of micro-enterprise in accordance with the procedure established by the Tax Code of the Republic of Armenia after January 1, 2020, who:

In 2019, according to the procedure established by the Tax Code of the Republic of Armenia, they have been the subject of family business, or
In 2019, individuals who are not sole proprietors were entitled to a tax exemption under the Law of the Republic of Armenia on Tax Privileges of Self-Employed Persons, or
As of January 1, 2020, they are a natural person who is not a sole proprietor. In 2019, they were not mentioned in the first and second points of this section, just as they

Besuch des Ministerpräsidenten von Armenien, Nikol Pashinyan, im Kölner Rathaus

were not registered as sole proprietors.
The assistance is provided by one-time beneficiaries in the amount of 10% of the turnover of goods, services and work performed during the first quarter of 2020, but not more than twice the minimum wage, except for the cases mentioned in the fourth part of this appendix.
Regardless of the provisions of Part 3 of this Annex, single beneficiaries shall be provided with one-time assistance in the amount of the minimum wage, if:

Beneficiaries As of April 1, 2020, the State Revenue Committee of the Republic of Armenia (hereinafter referred to as the State Revenue Committee of the Republic of Armenia) has a non-profit organization requesting the acquisition of a cash register. They don’t have a generation cash register.

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ…Նիկոլ Փաշինյանը՝ բանկերի կողմից վարկային արձակուրդի, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. վերաբերվում է բոլորն նրանց, ովքեր … появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->