Նոր տեղեկություններ սահմանից. Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը. հայ զինծառայող է վիրավորվել — ingablog

Երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել:


Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Քիչ առաջ էլ տեղեկացրինք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։


Shamshyan.com-ի փոխանցմամբ, Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, այլ նաև զինվորներ։

Այժմ պարզվում է՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունեցել է, թե ոչ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin