>

Կորոնավիրուսը, շարունակելով տարածվել ամենուր, որոշ տարածաշրջաններում հասել է իր պիկին: Այն ներկայումս առավել մեծ թափով տարածվում է Ռուսաստանում: Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանում օրական հաստատված դեպքերի քանակն արդեն անցնում է հազարի սահմանը:




Քոչարյանի զոհերը

Այստեղ, ի տարբերություն եվրապական մի շարք երկրների, կարանտինային սահմանափակումներն ավել ուշ հայտարարվեցին ու սկսեցին գործարկվել: Ներկայումս բավականին մտահոգիչ վիճակ է այնտեղ ստեղծվել:





Մասնագետները լուրջ մտահոգություններ են արտահայտում առաջիկա հնարավոր հետևանքների առիթով, քանզի արդեն գրեթե կաթվաահար է եղել պետական և հասարակական գործունեության համակարգը, ինչպես աշխարհի շատ այլ վայրերում:


Մոսկվայում և ռուսաստանում բնակվող մեր մի շարք հայրենակիցներ հայրենիք վերադառնալու ցանկություն էին ունեցել: Նրանց մի մասին պետական, հայկական դեսպանության և բարերարների միջոցների և բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ վերադարձնել, բայց մի մասն էլ դեռ մնում է և անհայտ է, թե հնարավոր կլինի նրանց վերադարձնել, թե ոչ:

Сообщение Ռուսաստանում վարակակիրների թիվն անցել է 10 հազարից. Վերջին մեկ օրում հաստատվել է 1459 նոր դեպք появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->