>

Այսօր մի հետաքրքիր պատմություն ենք ներկայացնում, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Տղայիս համադասարանցու անունն Անդրեյ է: Պարզ տղա էր, ընդհանուր առմամբ վատ չէր սովորում: Իսկ մաթեմատիկայից բավական ուժեղ էր և շատ էր սիրում այս առարկան: Բայց տանը խնդիրներ ուներ: Հայրը հարբեցող էր, և մայրը վերցրել էր Անդրեյին ու այլ քաղաք էր տեղափոխվել: Անդրեյը մեր դպրոցն էր հաճախում, իսկ մայրը մեր դպրոցում աշխատանքի էր տեղավորվել որպես հավաքարար:

Անդրեյն ամեն ինչով օգնում էր մորը դասերից հետո: Որդիս պատմում էր, որ մի քանի ամիս շարունակ համադասարանցիները ծաղրում էին նոր տղային, իսկ նա ուշադրություն չէր դարձնում, մինչև որ դադարեցրին ծաղրը:Նրանք աշխարհագրության մի ուսուցչուհի ունեին, մեղմ ասած՝ ոչ այնքան հաճելի կերպար: Նա սիրում էր հարուստ ծնողների երեխաներին: Իսկ մնացածին նա արհամարհում էր և առիթը բաց չէր թողնում խայթելու:




Քոչարյանի զոհերը

Դե իհարկե, Անդրեյին նա տանել չէր կարողանում և ամեն բան անում էր, որպեսզի համադասարանցիների մոտ տղային վատ վիճակի մեջ դներ: «Դու հավաքարարի տղա ես, դու ոչնչի չես հասնի»,- պնդում էր ուսուցչուհին: Իսկ մի անգամ այնքան տհաճ բան ասաց, որ Անդրեյին սարսափելի խոցեց. «Հավաքարարի որդին չի կարող կյանքում ինչ-որ բանի հասնել: Նա էլ մոր պես հատակ է լվանալու»:




Նրանք ավարտեցին դպրոցը 15 տարի առաջ: Եվ այդ կապակցությամբ շրջանավարտների երեկո էին կազմակերպել: Այդ երեկոյից հետո տղաս մի շատ զվարճալի բան պատմեց: Նրանք բոլորով ռեստորան էին գնացել, որտեղ նաև որոշ ուսուցիչներ էին եղել, այդ թվում աշխարհագրության այն նույն ուսուցչուհին: Երբ նա տեսել էր Անդրեյին, սկսել էր հարցեր տալ:


—Դե ինչ, Անդրյուշա, կյանքում ինչո՞վ ես զբաղվում:

—Հիմնականում շինարարությամբ,- պատասխանում է Անդրեյը:

—Հա, դե երևի ինչ-որ տեղ ինժեներ ես աշխատում կոպեկների դիմաց:


—Չէ, չկռահեցիք: Իմ սեփական շինարարական ընկերությունն ունեմ: Հյուրանոցներ ենք կառուցում, տներ, վերանորոգում ենք անում: Իսկ այս ռեստորանը հավանեցի՞ք: Վերջերս եմ այն գնել:

Ուսուցչուհին այլև ոչինչ չխոսեց այդ երեկա: Իսկ երեկոյի վերջում տեսավ, թե ինչպես Անդրեյի հետևից շքեղ մեքենայով եկավ վարորդը: Հավաքարարի որդին մեծ մարդ էր դարձել, իսկ ինքը նույն ձևով նստում է դասարանում և իր թույնն է թափում աղքատ երեխաների վրա:

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Դու հավաքարարի որդի ես և կյանքում ոչինչի չես հասնի․-ասաց ուսուցչուհին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->